RSS | WAP | FACEBOOK | PDF | PDF-Culture
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՄԵՐ ՄԱՍԻՆ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵՔ «ԱԶԳ»ԻՆ
ԼՈՒՅՍ Է ՏԵՍԵԼ "ԱԶԳ-ՄՇԱԿՈՒՅԹ" ՀԱՎԵԼՎԱԾԻ ՀԵՐԹԱԿԱՆ ՀԱՄԱՐԸ
#034, 2018-09-14 > #035, 2018-09-21 > #036, 2018-09-28 > #037, 2018-10-05 > #038, 2018-10-12

ԱԶԳ ՕՐԱԹԵՐԹ - ՄՇԱԿՈՒՅԹ #36, 28-09-2018



Տեղադրվել է` 2018-09-28 19:09:07 (GMT +04:00)


Ընթերցված է` 3029, Տպվել է` 0, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ԿՈՆՍՏԱՆՏԻՆ ՕՐԲԵԼՅԱՆ. «ՆՈՒՅՆԻՍԿ ԻՆՁ ՀԱՄԱՐ ՀԱՃԵԼԻ ԱՆԱԿՆԿԱԼ ԴԱՐՁԱՎ ԹԱՏՐՈՆԻ ՈՂՋ ԱՆՁՆԱԿԱԶՄԻ ՀԻԱՆԱԼԻ ԱՇԽԱՏԱՆՔԸ»

Զրուցեց ՋՈՐՋ ՉԱԽԱԼՅԱՆԸ

Բոլորովին վերջերս Դուբայում մեծ հաջողությամբ անցան Ալ.Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնի հյուրախաղերը: Հերթական հյուրախաղերիՙ Քուվեյթ մեկնելուց առաջ «Ազգի» թղթակիցը զրուցեց թատրոնի գեղարվեստական ղեկավար եւ գլխավոր տնօրեն Կոնստանտին Օրբելյանի հետ:

- Մաեստրո, որպես թատրոնի գեղարվեստական ղեկավար եւ գլխավոր տնօրեն գո՞հ եք արտիստների կատարումներից:

- «Կարմենը» եւ «Կախարդական սրինգը»ՙ դա երկու պրեմիերաներ էին...Մենակատարներ Կարինե Բաբաջանյանը, Հովհաննես Այվազյանը, Լիպարիտ Ավետիսյանը, Մերի Մովսեսյանը, Պերճ Քարազյանը հիանալի հանդես եկան: Ընդհանրապես, թե՛ մենակատարները, թե՛ երգչախումբը, թե՛ նվագախումբը եւ թե՛ տեխնիկական անձնակազմն աշխատեցին բարձրագույն մակարդակով: Նույնիսկ չէի էլ սպասում դրան, քանի որ ներկայացումների դեկորացիաները դեռ հուլիսին ուղարկվել էին Դուբայ, հետո արձակուրդ էր, հետո առանց դեկորացիաների ներկայացումներից ընդամենը մեկ շաբաթ վերսկսեցինք փորձերըՙ բեմում բարդ դերասանական տեղաշարժերով...Նվագախումբը աշխատում էր օրական ութ ժամՙ երկու հանգստյան օրով, իսկ այ տեխնիկական անձնակազմը հանգստյան օր չուներՙ շատ բարդ էր ճշգրիտ լուսավորության հարցը, «Կախարդական սրինգում» օգտագործվող multimedia-ի կարգավորման հարցը: Պատկերացրեք մի պահ. երգում է, ասենք, Գիշերվա Թագուհին, եւ այդ պահին ինչ-որ դեկորացիաներ են ստեղծվում հատուկ տեսային էֆեկտների շնորհիվ, հետո նա գնում է, եւ արդեն անմիջապես այլ դեկորացիաներ են բեմում...

Փա՛ռք Աստծո, ամենինչ շատ ներդաշնակ ձեւով ստացվեց, եւ դա հսկայական հաջողություն էր:

Այո՛, ինչ-որ իմաստով ինձ համար հաճելի անակնկալ էր, որ երկու շաբաթում վեց ներկայացումները այսպիսի բարձր մակարդակով անցան: Բոլոր ներկայացումներն անցան sold-out եղանակով, եւ հանդիսատեսը հոտնկայս ծափահարություններով մեր արտիստներին բավականին երկար թույլ չէր տալիս հեռանալ բեմից: Իսկ տեղական մամուլում շատ ջերմ հոդվածներ եղան մեր ներկայացումների մասին...

- ...Տեղի հայ համայնքից ներկա՞ էր ներկայացումներին...

- Այո՛, բավականին հայեր կային, խոսում էին մեզ հետ, լուսանկարվում... Ընդամենը վեց օրով հետ եկանք Երեւան, եւ ներկայացրեցինք «Անուշ» եւ «Տրավիատա» օպերաները ու «Դիմականդես» բալետըՙ կրկին բարձր մակարդակով, եւ այս գիշեր բոլորսՙ 157 հոգիՙ մեկնում ենք Քուվեյթ:

Կարծում եմ, այսպիսի աշխատանքային ռեժիմ թատրոնում վաղուց, կամ նույնիսկՙ երբեք չի եղել...

Սեպտեմբերի 27-ին եւ 28-ին Քուվեյթում ներկայացնելու ենք Մոցարտի «Կախարդական սրինգ» օպերան, 29-ինՙ նվագախմբային գալա-համերգ է լինելու կազմված Մոցարտի «Փոքրիկ գիշերային սերենադից», Մենդելսոնի Մի-մինոր կոնցերտից (մենակատարՙ Կարեն Շահգալդյան, ջութակ), հատվածներ «Եվգենի Օնեգինից», «Կարապի լճից», «Շչելկունչիկից» եւ «Դիմակահանդեսից»: 30-ին հետ ենք գալիս Երեւան, որ անմիջապես սկսենք «Մանոն» օպերայի փորձերըՙ հոկտեմբերի 7-ին դրա պրեմիերան ներկայացնելու համար: Իսկ արդեն հոկտեմբերի 10-ին այն կներկայացվի Ֆրանկոֆոնիայի գագաթաժողովին ժամանած նախագահների դատին: Ի դեպ, պարզվում է, որ այս օպերան Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի կողմից առավել սիրվածներից է...

- Ոչ ոքի համար գաղտնիք չէ՛, որ Մաեստրո Օրբելյանը հաճախ իր գրպանից է հոգում նոր բեմադրությունների հսկայական ծախսերը... Վերջապե՛ս, կասեք, թե որքա՞ն գումար եք ներդրել վերը նշված օպերաների բեմականացման համար:

- Դե՛ ինչ կարիք կա... Լա՛վ, որպեսզի գոնե մի փոքր պատկերացում ունենաք, ասեմ, որ միայն «Կարմենի» համար կարվել է 350 կոստյում, պատրաստվել են դեկորացիաներ, «Կախարդական սրինգն» էլ էր իմ վրաՙ թատրոնի բյուջեից եւ ո՛չ մի լումա չի ծախսվել...

- Հոգնածություն զգու՞մ եք...

- Իհարկե՛ (ժպտում է): Հիմա պետք է զանգահարեմ, որ իմանամ, թե ինչպե՞ս տեղ հասան բեռները...

- ...Որպես թատրոնի գլխավոր տնօրեն զբաղվում եք նաեւ նմա՞ն հարցերով, այո՞...

- ...Բոլորՙ առանց բացառության հարցերով:

- Եվ որպեսզի ամենինչ հարթ գնա, անհրաժեշտ է գեղարվեստական ղեկավարի եւ գլխավոր տնօրենի պաշտոնների համատեղում...

- ...Դե իմ պատմածից հետո պատկերացրեք մի պահ, որ նման իրավիճակներում գեղարվեստական ղեկավարի եւ տնօրենի կարծիքները տարբերվում են...

- ...Հաստատ վերը նշված հաջողությունը չի լինի...

- ...Դե դա Դուք ասացիք (ժպտում է)... Տեսե՛ք.մեծն Վալերի Գերգիեւը (որի հետ ես ինձ չեմ համեմատի) համատեղում է Մարիինյան թատրոնի գեղարվեստական ղեկավարի, տնօրենի եւ գլխավոր դիրիժորի պաշտոնները, եւ ի՞նչ, թատրոնը դրանից տուժու՞մ է... Իհարկե ո՛չ, այն միմիայն շահել է դրանից...

 
 

ԱԶԳ ՕՐԱԹԵՐԹ - ՄՇԱԿՈՒՅԹ #36, 28-09-2018

AZG Daily #46, 07-12-2018

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ 100-րդ ՏԱՐԵԼԻՑ

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹԻ ՆՈՐ ՀԵՌԱԽՈՍԱՀԱՄԱՐՆԵՐՆ ԵՆ

ԱԶԴԱԳԻՐ