RSS | FACEBOOK | ISSUU | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՄԵՐ ՄԱՍԻՆ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵՔ «ԱԶԳ»ԻՆ
#036, 2018-09-28 > #037, 2018-10-05 > #038, 2018-10-12 > #039, 2018-10-19 > #040, 2018-10-26

ԱԶԳ ՕՐԱԹԵՐԹ - ՄՇԱԿՈՒՅԹ #38, 12-10-2018



Տեղադրվել է` 2018-10-11 22:28:00 (GMT +04:00)


Ընթերցված է` 970, Տպվել է` 3, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ՏԻԳՐԱՆ ՀԱՄԱՍՅԱՆԻ ՍԻՐՏԸ ԳՅՈՒՄՐԻՈՒՄ Է

Հ.Ծ.

Ճանաչված դաշնակահար եւ կոմպոզիոր Տիգրան Համասյանն այս տարվա փետրվարին թողարկած իր նորագույն «Գյումրու համար» (For Gyumri) ալբոմից առանձին ստեղծագործություններով հոկտեմբերի 14-ին հանդես է գալու Լոս Անջելեսի «Ռոյս Հոլում», ծանուցում է Կալիֆոռնիա համալսարանի (UCLA) կատարողական արվեստի կենտրոնը:

Համասյանը ծնվել է Գյումրիում 1987-ին: Իր ծննդավայրին նվիրված բարեգործական այս համերգի տոմսերից գոյացած հասույթի մի մասը հատկացվելու է «Հայաստանի երեխաներ հիմնադրամին» (COAF), որի ջանքերով վերջին 15 տարիների ընթացքում 75 հազար մարդկանց կյանքը բարելավվել է Հայաստանի 44 գյուղական վայրերում:

«All About Jazz» պարբերականը ողջունել է «For Gyumri» ալբոմի թողարկումը, որպես «հարգանքի եւ երախտագիտության տուրք իր սիրելի ծննդավայրին», իսկ «Guardianը» հիացմունքով գրել է. «Նա ջազի բնագավառում ամենակրքոտ դաշնակահարն է: Սիրում է ժանրերը իրար միահյուսել, բայց իր հոգին ու սիրտը միշտ իր հայրենիքում է, Հայաստանի ժողովրդական երաժշտության հետ»:

Համասյանը դաշնամուր սկսել է նվագել երեք տարեկանից: 2003-ին, 14 տարեկանում, Մոնրոյի ջազ փառատոնի դաշնամուրային մրցույթի հաղթող է ճանաչվել, իսկ 2005ին թողարկել է իր առաջին ալբոմը «World Passion» («Համաշխարհային կիրք») վերնագրով: Մի տարի անց դարձել է «Թելոնիուս Մոնկ» միջազգային ջազ փառատոնի դաշնամուրային մրցույթի դափնեկիրը: Արժանացել է նաեւ այլ մրցանակների:

 
 

ԱԶԳ ՕՐԱԹԵՐԹ - ՄՇԱԿՈՒՅԹ #38, 12-10-2018

AZG Daily #43, 15-11-2019

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ