RSS | FACEBOOK | ISSUU | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՄԵՐ ՄԱՍԻՆ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵՔ «ԱԶԳ»ԻՆ
#037, 2018-10-05 > #038, 2018-10-12 > #039, 2018-10-19 > #040, 2018-10-26 > #041, 2018-11-02

ԱԶԳ ՕՐԱԹԵՐԹ - ՄՇԱԿՈՒՅԹ #39, 19-10-2018



Տեղադրվել է` 2018-10-18 21:07:08 (GMT +04:00)


Ընթերցված է` 825, Տպվել է` 1, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ՀԱՆԴԻՊՈՒՄ ՕՔՍԱՆԱ ՄԻՐԶՈՅԱՆԻ ՀԵՏ

Հ. Ծ.

Օքսանա Միրզոյանի մանկությունը խաթարված է եղել հակամարտության մթնոլորտի առանձնահատկություններով: Կարողանալով փախուստ տալ Բաքվի ջարդերից, ընտանիքի հետ հաստատվել է Մ. Նահանգներում, որտեղ կինոարտադրությունն է ընտրել որպես մասնագիտություն:

«Detroitisit.com» առցանց լրատվամիջոցի աշխատակից ՍՎ Անրիետը Դետրոյթի «Օլոման» սրճարանում հանդիպելով նրանՙ մոտ երկու ժամ զրուցել է նրա հետ եւ բացահայտել որոշ մանրամասներ:

Ատում է կեղծավորությունը: Գնահատում հետաքրքրասիրությունը: Սիրում է երաժշտություն լսել եւ միաժամանակ պարել: Հակառակ երիտասարդ տարիքին, արժանացել է մի շարք մրցանակների միջազգային կինոփառատոներում, ինչպես օրինակ Կլերման Ֆերանի (Ֆրանսիա), Կամերիմաժի (Լեհաստան) եւ Դոկուֆեստի (Կոսովո) փառատոներում: Նրա «140 դրամ» կարճամետրաժ ֆիլմը Իզմիրի (Թուրքիա) կինոփառատոնում նվաճել է առաջին տեղը որպես «Լավագույն միջազգային կարճամետրաժ ֆիլմ», Կանադայի «Pomegranate» փառատոնում արժանացել «Հատուկ նշանակության» եւ գնահատվել Ամերիկայի «ICG նորահայտ կինոգործիչների» միության կողմից: Ճանաչված կինոռեժիսոր Ատոմ Էգոյանն այդ ֆիլմը ներառել է Ֆրիբուրգի միջազգային կինոփառատոնի (Շվեյցարիա) իրեն վերապահված «Սփյուռք: Ատոմ Էգոյանն ու Հայաստանը» բաժնի ֆիլմերի շարքում:

Միրզոյանի «Abysm» (Հորձանուտ) վերնագրով առաջին գեղարվեստական ֆիլմը Լոկառնոյի միջազգային կինոփառատոնում (Շվեյցարիա) ստացել է «Open Doors Award» մրցանակը: Ներկայիս աշխատում է Լեռնային Ղարաբաղի հակամարտությանը նվիրված վավերագրական ֆիլմի վրա: Նախաձեռնող է եւ վճռակամ:

 
 

ԱԶԳ ՕՐԱԹԵՐԹ - ՄՇԱԿՈՒՅԹ #39, 19-10-2018

AZG Daily #43, 15-11-2019

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ