RSS | WAP | FACEBOOK | PDF | PDF-Culture
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՄԵՐ ՄԱՍԻՆ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵՔ «ԱԶԳ»ԻՆ
ԼՈՒՅՍ Է ՏԵՍԵԼ "ԱԶԳ-ՄՇԱԿՈՒՅԹ" ՀԱՎԵԼՎԱԾԻ ՀԵՐԹԱԿԱՆ ՀԱՄԱՐԸ
#040, 2018-10-26 > #041, 2018-11-02 > #042, 2018-11-09 > #043, 2018-11-16

ԱԶԳ ՕՐԱԹԵՐԹ - ՄՇԱԿՈՒՅԹ #42, 09-11-2018



Տեղադրվել է` 2018-11-09 13:04:38 (GMT +04:00)


Ընթերցված է` 654, Տպվել է` 0, Ուղարկվել է էլ.փոստով` 0

«ՀԵՌԱՎՈՐ ՀԱՄԱՍՏԵՂՈՒԹՅՈՒՆ» ՎԱՎԵԳՐԱԿԱՆԸ ՆՅՈՒ ՅՈՐՔՈՒՄ, ԲՈՍՏՈՆՈՒՄ ԵՎ ՉԻԿԱԳՈՅՈՒՄ

Հ.Ծ.

«Անկախ ոգու մրցանակին» առաջադրված բոստոնցի կին ֆիլմարտադրիչ Շեվոն Միզրահիի «Հեռավոր համաստեղություն» վավերագրական ֆիլմը նոյեմբերի 2-ից ցուցադրվում է Նյու Յորքի Մետրոգրաֆում, ըստ «Միրոր-Սփեքթեյթրի» հաղորդագրության: Միզրահիի Թուրքիայում (Ստամբուլում) նկարահանված, մրցանակակիր ֆիլմը (82 րոպե, թուրքերեն, հայերեն, անգլերեն եւ ֆրանսերեն լեզուներով), որը վեց տարվա միանձնյա աշխատանքի արդյունք է, պատմում է ծերանոցում ապրող, Ցեղասպանությունը վերապրած մարդկանց հոգեսարսուռ ապրումների ու հիշողությունների մասին: Նրանք պատմաբաններ են, արվեստագետներ, պճնամոլներ, հասարակ մարդիկ, որոնք ռեժիսորական խցիկի առաջ բացում են իրենց ներաշխարհը հիշելով անցյալի տխուր իրադարձությունները, նաեւՙ արկածային հետաքրքրությունները:

Ֆիլմի առաջին ցուցադրումը տեղի է ունեցել Լոկառնոյում (Շվեյցարիա), որտեղ ստացել է ժյուրիի «Հատուկ հիշատակության արժանի» մրցանակը: Այն «FIPRESCI» եւ «Լավագույն ֆիլմ» մրցանակներին է արժանացել համապատասխանաբար Վիեննայի եւ Ջոնջուի (Հարավային Կորեա) կինոփառատոներում: Տարկովսկու ոճով նկարահանված վավերագրական ֆիլմը Նյու Յորքում մինչեւ նոյեմբերի 8-ը ցուցադրվելուց հետո, նոյեմբերի 9-ին Չիկագոյում է ներկայացվելու, իսկ նոյեմբերի 26-ինՙ Բոստոնումՙ Բրեթլ թատրոնում: Ներկա է լինելու ռեժիսորը, որին վերջերս շնորհվել է «Գուգենհայմ» ընկերությանը անդամակցելու պատվավոր կոչումը:

 
 

ԱԶԳ ՕՐԱԹԵՐԹ - ՄՇԱԿՈՒՅԹ #42, 09-11-2018

AZG Daily #43, 16-11-2018

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ 100-րդ ՏԱՐԵԼԻՑ

Armenian Genocide

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹԻ ՆՈՐ ՀԵՌԱԽՈՍԱՀԱՄԱՐՆԵՐՆ ԵՆ

ԱԶԴԱԳԻՐ