RSS | FACEBOOK | ISSUU | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՄԵՐ ՄԱՍԻՆ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵՔ «ԱԶԳ»ԻՆ
#041, 2018-11-02 > #042, 2018-11-09 > #043, 2018-11-16 > #044, 2018-11-23 > #045, 2018-11-30

ԱԶԳ ՕՐԱԹԵՐԹ - ՄՇԱԿՈՒՅԹ #43, 16-11-2018



Տեղադրվել է` 2018-11-24 03:27:41 (GMT +04:00)


Ընթերցված է` 305, Տպվել է` 2, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ՆՈՐԱ ԱՐՄԱՆԻՆ ՎԵՐԱԴԱՌՆՈՒՄ Է ԲԵՄ

Հ. Ծ.

Իր ստեղծագործական կյանքը հավասարապես Նյու Յորքում, Փարիզում եւ Երեւանում անցկացնող բազմատաղանդ Նորա Արմանին, որին վերջերս եվրոպացի ճանաչված կինոքննադատ Նադիա Իգնին բնութագրել է որպես «զարմանահրաշ կին», դարձյալ թատերական բեմահարթակ է վերադարձել եւ ստանձնել մոր գլխավոր դերը «Raison d՛Etre: An Evening of Pirandello» խորագրով աշխույժ եւ հուզախառն ներկայացման մեջ, հիմնված իտալացի Նոբելյան մրցանակի արժանացած գրող Լուիջի Պիրանդելլոյի (1867-1936) հայտնի «վեց գործող անձ հեղինակի որոնումներում» եւ երկու նվազ հայտնի «Չի Չի» եւ «Ծաղիկը բերանում մարդը» մեկ արարանոց պիեսների վրա:

Պիրանդելլոյի դասական երկի ժամանակակից մեկնաբանությունը, ըստ «Միրոր Սփեքթեյթրի», քննարկում է անհատի ինքնությունը հաստատելու հարցերը մի ժամանակաշրջանում, որտեղ մարդը ստիպված է պայքար մղել իր ներքին էության, եւ սոցիալապես պարտադրված էության միջեւ: Պիեսը, որը բեմականացրել է Ջենիֆեր Ջուըլը (ռեժիսոր Պատրիկ Մուլրյանի վերամշակված տարբերակի հիման վրա) ներկայացվել է Մանհաթենի վերանորոգված «Թատրոն 71-ում»:

Արմանին վերջին տարիներին մեծ ջանքեր գործադրելով հիմնել է սոցիալական հարցեր քննարկող «Socially Relevant» կինոփառատոնը, որն արդեն իսկ դարձել է Նյու Յորքի թատերական կյանքի անբաժանելի մասը: «Նոր դերը առինքնող է: Չափազանց ուրախ եմ, որ բեմ եմ վերադառնում», խոստովանել է նա:

 
 

ԱԶԳ ՕՐԱԹԵՐԹ - ՄՇԱԿՈՒՅԹ #43, 16-11-2018

AZG Daily #44, 22-11-2019

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ