RSS | WAP | FACEBOOK | PDF | PDF-Culture
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՄԵՐ ՄԱՍԻՆ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵՔ «ԱԶԳ»ԻՆ
ԼՈՒՅՍ Է ՏԵՍԵԼ "ԱԶԳ-ՄՇԱԿՈՒՅԹ" ՀԱՎԵԼՎԱԾԻ ՀԵՐԹԱԿԱՆ ՀԱՄԱՐԸ
#042, 2018-11-09 > #043, 2018-11-16 > #044, 2018-11-23 > #045, 2018-11-30 > #046, 2018-12-07

ԱԶԳ ՕՐԱԹԵՐԹ - ՄՇԱԿՈՒՅԹ #44, 23-11-2018



Տեղադրվել է` 2018-11-24 03:29:43 (GMT +04:00)


Ընթերցված է` 375, Տպվել է` 0, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՄԱՍԻՆ ԳԻՐՔՙ ԽՈՐՎԱԹԵՐԵՆ

Ա. Բ.

Զագրեբի «Շկոլսկա կնյիգա» հրատարակչությունը լույս է ընծայել Արթուր Ռաֆայելի Բաղդասարովի «Հայաստանՙ Նոյի երկիր. մշակույթն ու պատմությունը» գիրքը: Ինչպես նշված է հրատարակչության կայքէջում, գիրքը նվիրված է «մեզ աշխարհագրականորեն հեռու, բայց հոգեպես մոտ Հայաստանի մշակույթին ու պատմությանը»:

Հանրագիտարանային բնույթի այս գիրքը գիտահանրամատչելի ոճով տալիս է հիմնական տեղեկություններ Հայաստանի, Հայ եկեղեցու, տեսարժան վայրերի, մշակույթի եւ պատմության ականավոր ներկայացուցիչների մասին: Խորվաթ ընթերցողը կծանոթանա հայոց լեզվի, այբուբենի, ժողովրդական սովորույթների, գրականության, դիցաբանության, նկարչության, գրատպության, երաժշտության, կինոյի, մանրանկարչության, խաչքարերի արվեստի եւ որոշ ասացվածքների հետ: Գիրքը հարուստ է Հայաստանի բնության եւ հուշարձանների լուսանկարներով: Նախատեսված է Հայաստանի պատմությամբ եւ մշակույթով հետաքրքրվող ընթերցող լայն շրջանակների համար:

«Շկոլսկա կնյիգա» հրատարակչությունը հույս է հայտնում, որ սույն հատորը Խորվաթիայում կմեծացնի հետաքրքրությունը հայ իրականության հանդեպ եւ կծառայի երկու ժողովուրդներիՙ խորվաթների եւ հայերի միջեւ էթնո-մշակութային եւ հոգեւոր կապերի հետագա ընդլայնմանն ու խորացմանը:

 
 

ԱԶԳ ՕՐԱԹԵՐԹ - ՄՇԱԿՈՒՅԹ #44, 23-11-2018

AZG Daily #47, 14-12-2018

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ 100-րդ ՏԱՐԵԼԻՑ

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹԻ ՆՈՐ ՀԵՌԱԽՈՍԱՀԱՄԱՐՆԵՐՆ ԵՆ

ԱԶԴԱԳԻՐ