RSS | FACEBOOK | PDF | PDF-Culture
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՄԵՐ ՄԱՍԻՆ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵՔ «ԱԶԳ»ԻՆ
#045, 2018-11-30 > #046, 2018-12-07 > #047, 2018-12-14 > #048, 2018-12-21 > #049, 2018-12-28

ԱԶԳ ՕՐԱԹԵՐԹ - ՄՇԱԿՈՒՅԹ #47, 14-12-2018



Տեղադրվել է` 2018-12-13 22:18:48 (GMT +04:00)


Ընթերցված է` 457, Տպվել է` 2, Ուղարկվել է էլ.փոստով` 0

«AMERICAN MIRROR» ՖԻԼՄԻՆ ՄՐՑԱՆԱԿՆԵՐ ՆԱԵՎ ՏՈՐՈՆՏՈՅԻ ԿԻՆՈՓԱՌԱՏՈՆՈՒՄ

Հ. ԾՈՒԼԻԿՅԱՆ

Հոկտեմբերի 21-ին Լոս Անջելեսում կայացած վավերագրական ֆիլմերի փառատոնում 4 մրցանակի արժանացած «American Mirror» ֆիլմինՙ օսկարակիր Սյուզան Սարանդոնի եւ նյուրյորքաբնակ Տիգրան Ձիթողցյանի մասնակցությամբ, Տորոնտոյի 13րդ Նռան կինոփառատոնում շնորհվել է երկու մրցանակՙ լավագույն կինեմատոգրաֆիա եւ լավագույն նորարարական ֆիլմ անվանակարգերում: Ժյուրին մեծապես գնահատել է ֆիլմի վավերագրականի եւ գեղարվեստականի «միաձուլման արտակարգ աշխատանքը եւ այն հատուկ նրբերանգները, որ ընդարձակում են վավերագրականի սահմանները դեպի չբացահայտված տարածքներ»:

Ֆիլմի ռեժիսոր Արթուր Բոլդերն ու Սյուզան Սարանդոնը զբաղվածության պատճառով չեն կարողացել ներկա գտնվել, բայց Հանի Շարան , պրոդյուսերի ներկայացուցիչը, գովաբանել է Ձիթողցյանի մարմնավորումը որպես նկարչի եւ Սարանդոնի ներգրավվածությունը ծրագրին: Ֆիլմը միտված է ընդարձակելու ժամանակի հասկացողությունը: Ռեժիսորը ներթափանցում է անգիտակցական աշխարհի խորքերը, թողնելով, որ իր կերպարներըՙ արվեստագետը, նրա մուսաները, հետապնդող խորհրդածություններն ու նյույորքյան հասարակությունը, դուրս գան իրենց առօրյա շրջանակներից, կլանվեն միմյանց երազանքների մեջ, ստեղծելով այսպես կոչված «երազանք երազանքի մեջ» խոհափիլիսոփայական ներթափանցման մի երեւույթՙ անգիտակցականի ոլորտներում, որը նոր բացահայտումների դուռ է բացում երիտասարդ արվեստագետի առջեւ:

Բոլդերը խոստովանում է, որ մեծապես տպավորվել է Փարաջանովի անզուգական «Նռան գույնը» ֆիլմից: «Փարաջանովն այդ ֆիլմով հիմքն է դրել այն գաղափարին, որ խոսքերի փոխարեն արվեստագետի խոհերն ու մտադրությունները կարելի է փոխանցել դիտողին խոսուն պատկերների եւ դրանց ուղեկցող գրությունների միջոցով: Կինեմատոգրաֆիան անցնում է «ներքին զննության», սյուրռեալզիմի սահմանները: Իսկ անգիտակցության սահմանների մեջ կարելի է մտնել միայն պոետիկայի միջոցով», նշել է նա: Գուցե «նռան» բառի կցումը կինոփառատոնին («Pome-granate Film Festival of Toronto») նույնպես առնչվում է Փարաջանովի հետ:

 
 

ԱԶԳ ՕՐԱԹԵՐԹ - ՄՇԱԿՈՒՅԹ #47, 14-12-2018

AZG Daily #31, 23-08-2019

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ