RSS | FACEBOOK | PDF | PDF-Culture
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՄԵՐ ՄԱՍԻՆ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵՔ «ԱԶԳ»ԻՆ
#045, 2018-11-30 > #046, 2018-12-07 > #047, 2018-12-14 > #048, 2018-12-21 > #049, 2018-12-28

ԱԶԳ ՕՐԱԹԵՐԹ - ՄՇԱԿՈՒՅԹ #47, 14-12-2018



Տեղադրվել է` 2018-12-13 22:18:48 (GMT +04:00)


Ընթերցված է` 477, Տպվել է` 0, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ԲԱՐԴՈՒՂԻՄԵՈՍ ՊԱՏՐԻԱՐՔԸ ԱՅՑԵԼԵԼ Է ՎԵՆԵՏԻԿԻ ՄԽԻԹԱՐՅԱՆՆԵՐԻՆ

Հ.Ծ.

Վերջին երեքհարյուր տարվա ընթացքում առաջին անգամ վերջերս Կոնստանդնուպոլսի հունական եկեղեցու էկյումենիկ պատրիարք Բարդուղիմեոս Ա-ն այցելել է Վենետիկի մոտ Ս. Ղազար կղզում տեղակայված Մխիթարյան միաբանության հոգեւոր կենտրոն, տեղեկացնում է «Արմինյն Միրոր-Սփեքթեյթր» շաբաթաթերթը:

Իտալիայի եւ Մալթայի ուղղափառ համայնքի Մետրոպոլիտ Գենադիոսի եւ արքիմանդրիտ Էվանգելոս Յֆանդիտիսի ընկերակցությամբ ժամանած պատրիարքին դիմավորել են Լեւոն արք. Զաքիյանը, միաբանության մյուս հայրերը եւ հայ համայնքի ներկայացուցիչներ: Սբ. Ղազարի վանքում առ Աստված բարձրացված աղոթքի ընթացքում հնչել են հայկական «Այսօր Աստվածություն», «Հրաշափառ» եւ հունական «Ֆոս Հիլարոն» երգերը, որոնց հաջորդել է «Սուրբ, սուրբը»:

Գրադարանի գլխավոր դահլիճում հայր Զեքիյանը պատմել է Կոնստանդնուպոլսում հայկական համայնքի եւ ուղղափառ եկեղեցու հետ նրա հարաբերությունների մասին: Պատրիարքը, իր հերթին, երախտագիտության խոսքեր է ասել «հայկական հոգու եւ մշակույթի այս կարեւոր կենտրոնի հյուրասիրության» վերաբերյալ, բնութագրելով կենտրոնը որպես «խաղաղության օազիսի»: «Կրոնական արմատականության աճի ներկա ժամանակներում անհրաժեշտ է, որ քրիստոնեական ընտանիքի անդամները հանդես գան մեկ միասնական ձայնով», նշել է նա: Ելույթներից հետո տեղի է ունեցել նվերների փոխանակում, այնուհետեւ «Ոսկե մատյանում» պատրիարքը գրառում է կատարել: Ձեռագրերի դահլիճում հոգեւոր հայրերը պատրիարքին ցույց են տվել վաղ միջնադարյան մանրանկարչության կարեւոր աղբյուրներից համարվող 862-ին ստեղծված «Մլքե թագուհու ավետարանը»:

Այցելության ավարտին «Ես անմոռանալի մի օր անցկացրի ձեզ հետ: Վառ հիշողություններով կվերադառնամ Կոնստանդնուպոլիս», ասել է պատրիարքը:

 
 

ԱԶԳ ՕՐԱԹԵՐԹ - ՄՇԱԿՈՒՅԹ #47, 14-12-2018

AZG Daily #31, 23-08-2019

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ