RSS | FACEBOOK | NLA
ԼՐԱՀՈՍ | ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ


Լոքդաուն լինելու համար քնելուց առաջ հաշվեք պացիենտներին

ԼՐԱՀՈՍ    |    «ԱԶԳ»-Ի ՎԵՐՋԻՆ ՀԱՄԱՐԸ
#046, 2018-12-07 > #047, 2018-12-14 > #048, 2018-12-21 > #049, 2018-12-28

ԱԶԳ ՕՐԱԹԵՐԹ - ՄՇԱԿՈՒՅԹ #48, 21-12-2018



Տեղադրվել է` 2018-12-21 00:33:50 (GMT +04:00)


Ընթերցված է` 648, Տպվել է` 0, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ԼՈՒՅՍ ՏԵՍԱՎ ԳԱԹ-Ի ԿԻՆՈԱՐՎԵՍՏԻ ՖՈՆԴԵՐԻ ՈՒՂԵՑՈՒՅՑԸ

Ա. Բ.

Եղիշե Չարենցի անվան գրականության եւ արվեստի թանգարանի գիտական խորհրդի որոշմամբ լույս է տեսել թանգարանի կինոարվեստի ֆոնդերի ուղեցույցը: Ի տարբերություն գրական, թատերական եւ երաժշտական ֆոնդերի, որոնց ուղեցույցները հրատարակվել էին անցյալում եւ մեր օրերում, կինոարվեստի ֆոնդի ուղեցույց լույս է տեսնում առաջին անգամ: ԳԱԹ-ի կինոարվեստի բաժինը ստեղծվել է 1977 թվականին, ընդգրկում է 117 ֆոնդՙ 96760 փաստաթուղթ ընդհանուր քանակով: Կինոբաժնի նյութերի հիմնական մասը հայ կինոյի երախտավորների (Համո Բեկնազարյան, Դանիել Դզնունի, Լեւ Ատամանով, Ֆրունզե Դովլաթյան, Վալենտին Պոդպոմոգով, Մհեր Մկրտչյան եւ այլք) անհատական ֆոնդերն են, ինչպես նաեւ արտերկրում աշխատած հայ եւ հայազգի որոշ կինոգործիչների ֆոնդեր (Արշա Օվանեսովա, Լեւ Կուլիջանով, Լեոն Չալուքյան, Նորա Արմանի, Քեւին Շահինյան): Նկարագրված են նաեւ թեմատիկ ֆոնդերը (սցենարների, փառատոների նյութերի, մուլտիպլիկացիոն ֆիլմերի ստուդիայի, վավերագրական ֆիլմերի «Հայկ» ստուդիայի, զգեստների, էսքիզների, կինոնկարահանման սարքավորումների, մամուլի, «Կինո», «Ֆիլմ», «Էկրան», «Գեղարվեստ» պարբերականների, նեգատիվ ժապավենների, ազդագրերի):

Սույն ուղեցույցը կազմել է ԳԱԹ-ի կինոարվեստի բաժնի երկարամյա վարիչ Օֆելյա Այվազյանը , որի նախաբանով էլ բացվում է հատորը: Այնուհետեւ այբբենական կարգով ներկայացված են բոլոր 117 ֆոնդերը (մշակված եւ անմշակ)ՙ դրանցում ընդգրկված նյութերի թվարկումով հանդերձ: Ուղեցույցն օժտված է անվանացանկով, որը բավական նպաստում է ուսումնասիրողիՙ հայ կինոյի պատմության բազմաթիվ իրողությունների հետ ծանոթանալու եւ դրանք վերհանելու գործին:

 
 

ԱԶԳ ՕՐԱԹԵՐԹ - ՄՇԱԿՈՒՅԹ #48, 21-12-2018

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ