RSS | WAP | FACEBOOK | PDF | PDF-Culture
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՄԵՐ ՄԱՍԻՆ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵՔ «ԱԶԳ»ԻՆ
#001, 2019-01-11 > #002, 2019-01-18 > #003, 2019-01-25 > #004, 2019-02-01 > #005, 2019-02-08

ԱԶԳ ՕՐԱԹԵՐԹ - ՄՇԱԿՈՒՅԹ #3, 25-01-2019



Տեղադրվել է` 2019-01-24 21:26:08 (GMT +04:00)


Ընթերցված է` 365, Տպվել է` 3, Ուղարկվել է էլ.փոստով` 0

1920-ԱԿԱՆՆԵՐԻ ԳԵՐՄԱՆԱԿԱՆ ԿԻՆՈՆՙ ԵՐԵՎԱՆՈՒՄ

Ա. Բ.

Հունվարի 23-ից «Ֆիլմադարան» կինոմշակույթի զարգացման ՀԿ-ն ու Երեւանի «Գյոթե» կենտրոնը կներկայացնեն 1920-ական թվականների գերմանական կինոյին նվիրված հատուկ ծրագիր «Գյոթե» կենտրոնում (Մհեր Մկրտչյան 1): Համաշխարհային կինոյի գերմանացի մեծագույն վարպետների 5 լիամետրաժ եւ մի շարք կարճամետրաժ գլուխգործոցները կցուցադրվեն մինչեւ փետրվարի 27-ըՙ յուրաքանչյուր չորեքշաբթիՙ ժամը 19:30-ին: Հանդիսատեսը բացառիկ հնարավորություն կունենա դիտել ֆիլմեր, որոնք հատուկ այս առիթով թարգմանվել են հայերեն: Ծրագիրն ընդգրկում է Ռոբերտ Վինեի «Բժիշկ Կալիգարիի աշխատասենյակը» (1920), Ֆրիդրիխ Վիլհելմ Մուռնաուի «Վերջին մարդը» (1924), Ֆրից Լանգի «Լրտեսները» (1928), Գեորգ Վիլհելմ Փաբսթի «Պանդորայի տուփը» (1929), ավանգարդիստական կարճ ֆիլմեր (բեմադրիչներՙ Վալթեր Ռութման, Հանս Ռիխթեր, Վիքինգ Էգելինգ, Օսքար Ֆիշինգեր), Վալթեր Ռութմանի «Բեռլինՙ մեծ քաղաքի սիմֆոնիան» (1927) ֆիլմերը: Նշված կինոնկարները մեծապես ազդել են կինոարվեստի հետագա զարգացման ու կայացման վրա եւ առայսօր պահպանում են իրենց հռչակը:

 
 

ԱԶԳ ՕՐԱԹԵՐԹ - ՄՇԱԿՈՒՅԹ #3, 25-01-2019

AZG Daily #16, 26-04-2019

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ