RSS | WAP | FACEBOOK | PDF | PDF-Culture
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՄԵՐ ՄԱՍԻՆ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵՔ «ԱԶԳ»ԻՆ
#001, 2019-01-11 > #002, 2019-01-18 > #003, 2019-01-25 > #004, 2019-02-01 > #005, 2019-02-08

ԱԶԳ ՕՐԱԹԵՐԹ - ՄՇԱԿՈՒՅԹ #3, 25-01-2019



Տեղադրվել է` 2019-01-24 21:26:08 (GMT +04:00)


Ընթերցված է` 393, Տպվել է` 0, Ուղարկվել է էլ.փոստով` 0

«ԼՈՒՅՍ, ԿԱՄԵՐԱ, ՍԱՐՈՅԱՆ» ՎԱՎԵՐԱԳՐԱԿԱՆԸ ՖՐԵԶՆՈՅՈՒՄ ՀՈՒՆՎԱՐԻ 25-ԻՆ

Հ.Ծ., (The Arm. Mirror-Spectator)

Ֆրեզնոյի համալսարանի Հայկական ուսումնասիրությունների կենտրոնը, Վիլյամ Սարոյանի տուն-թանգարանի համագործակցությամբ, համալսարանի «Սաթըլայթ» ուսանողական միության դահլիճում հունվարի 25-ին հանդիսատեսին է ներկայացնելու «Լույս, կամերա, Սարոյան» վավերագրական ֆիլմը, նվիրված Պուլիցեր եւ Օսկար մրցանակների արժանացած, համաշխարհային հռչակ վայելող գրող, դրամատուրգ եւ արվեստագետ Վիլյամ Սարոյանի կյանքին ու գործունեությանը:

Ընտանիքի անդամների եւ ընկերների հետ հարցազրույցների հիման վրա նկարահանված ֆիլմի ռեժիսորն է Հարութ Շատյանը , պրոդյուսերըՙ Արա Բաղդասարյանը :

Ամերիկահայ գրականագետ եւ լրագրող, պրոֆ. Օշին Քեշիշյանը տարիներ շարունակ մտերիմ էր եղել Սարոյանի հետ: Հաճախ այցելել էր նրան Ֆրեզնոյում, իսկ Սարոյանի մահվանից հետո գլխավորել էր երեք հոգուց բաղկացած այն հանձնախումբը, որ Սարոյանի աճյունի մի մասը փոխադրեց Երեւան, ուր 1982-ի մայիսի 29-ին հողին հանձնվեց Ազգային պանթեոնում: Քեշիշյանի դեռեւս 1978-ի օգոստոսին Սարոյանի հետ անցկացրած հարցազրոււյցի այն հարցին, թե «ինչո՞ւ գրող եղաք եւ ո՞ր գրքից եք ամենաշատը ազդուած», Սարոյանը պատասխանել էր. «Կը կարծէի, որ պիտի փոխեմ աշխարհը, որ քաոս մըն է: Նաեւ կ՛ուզեի փոխել մարդ արարածը: Չեմ գիտերՙ յաջողեցա՞յ իմ ջանքերուս մէջ, բայց մտածեցի փորձ մը ընել: ...Կը խորհիմ, թէ շատ մը գրողներէ ազդուած եմ, բոլոր գրողներու նման, բայց ամէնէն շատ ազդուած եմ գիրքերու ամէնէն պարզէնՙ Հին եւ Նոր Կտակարանէնՙ Սուրբ գիրքէն»:

 
 

ԱԶԳ ՕՐԱԹԵՐԹ - ՄՇԱԿՈՒՅԹ #3, 25-01-2019

AZG Daily #6, 15-02-2019

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ