RSS | FACEBOOK | ISSUU | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՄԵՐ ՄԱՍԻՆ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵՔ «ԱԶԳ»ԻՆ
#002, 2019-01-18 > #003, 2019-01-25 > #004, 2019-02-01 > #005, 2019-02-08 > #006, 2019-02-15

ԱԶԳ ՕՐԱԹԵՐԹ - ՄՇԱԿՈՒՅԹ #4, 01-02-2019



Տեղադրվել է` 2019-01-31 21:59:14 (GMT +04:00)


Ընթերցված է` 791, Տպվել է` 4, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ՀՈԲԵԼՅԱՆԱԿԱՆ 150

ՆԱԻՐ ՅԱՆ

2019-ը հոբելյաններով հարուստ է, սակայն բոլոր հոբելյաններից հատկապես առանձնանում են Կոմիտասի եւ Հովհաննես Թումանյանի 150 ամյակները: Հունվարի 29-ին Կոմիտասի թանգարան-ինստիտուտում մեկնարկել է կոմիտասյան տարին: 4 տարի առաջ ճիշտ այդ օրն է բացվել թանգարանը: 2019-ին նախատեսված են բազմաթիվ համերգներ, փառատոներ, ցուցահանդեսներ, իսկ սեպտեմբերին կանցկացվի միջազգային գիտաժողով: Փորձ է արվելու Կոմիտասի ամբողջ ժառանգությունը, ոչ միայն հայ, այլեւ համաշխարհային երաժշտագիտությանը թողած նրա ավանդն արժեւորել, լույս սփռել մինչ այժմ չբացահայտված շերտերին:

Կոմիտասի գործունեության արձագանքները մեր ժամանակներում. այս թեման խիստ արդիական է, եւ բազմաթիվ անդրադարձեր կլինեն հատկապես օտարազգի մասնագետների կողմից: Միջոցառումներ են նախատեսված նաեւ Ֆրանսիայում, Գերմանիայում, ամենուր, որտեղ կոմիտասյան հետքեր կան: Առաջին անգամ բացվել են սաքսոնական արխիվները. պարզվել էՙ Կոմիտասի օտարազգի ժամանակակիցները նրա հետ նամակագրական կապ են ունեցել: 7-8 նամակ է հայտնաբերվել: Կոմիտասի անձի եւ գործունեության վերաբերյալ փնտրտուքները շարունակվում են, ի վերջո, գաղտնազերծված չէ խազագրություն երեւույթը, որին տիրապետել է Կոմիտասը եւ որը խորհրդավոր աշխարհ է համարվում ժամանակակից աշխարհում:

Հատկանշական է, որ ՅՈՒՆԵՍԿՕ-ն 2019-ի օրացույցում ներառել է Կոմիտասի եւ Հովհաննես Թումանյանի հոբելյանները: Գործընթացը վաղուց էր սկսվել: Դեռեւս 2017-ին է մեր երկիրը հայտ ներկայացրել ՅՈՒՆԵՍԿՕ-ին: Ինչպես կարգն է, մենք ստացել ենք Ֆրանսիայի եւ Գերմանիայի հանձնաժողովների աջակցությունը: Երկու երկրները սիրահոժար են հայտնել իրենց համաձայնությունը, որովհետեւ Կոմիտասի կենսագրությունը մեծապես կապված է եղել Ֆրանսիայի եւ Գերմանիայի հետ: Թուրքիան, սակայն, բացասաբար է միջամտել գործընթացինՙ փորձելով խանգարել: Թուրքիայի ներկայացուցիչները եւս փորձել են 2019-ը կոմիտասյան տարի հռչակելու գործում մասնակցություն ունենալՙ հայտարարելով, թե դրա իրավունքն ունեն. Կոմիտասը Թուրքիայում է ծնվել: Բարեբախտաբար, ՅՈՒՆԵՍԿՕ-ի հանձնաժողովը մերժել է Թուրքիայի միջամտությունը:

Կոմիտասյան տարվա մեկնարկի կապակցությամբ թանգարանի բակում, որտեղ աճում է Կոմիտասի գովերգած չինարին, տեղադրվել է Դավիթ Երեւանցու «Կոմիտաս» մանրակերտը: 6 մետրանոց օրիգինալը Պրագայում է գտնվում: Քանդակագործը կերպավորել է Կոմիտասին ու պատանի տղեկի: «Մահից առաջ Կոմիտասն ասել էՙ մեծ ուշադրություն դարձրեք մանչերուն, անոնք մեր ապագան են»,- վարդապետի խոսքերը մեջբերեց Դավիթ Երեւանցին : Կոմիտասյան պատգամն է նա փոխանցել սերունդներինՙ քանդակի տեսքով:

 
 

ԱԶԳ ՕՐԱԹԵՐԹ - ՄՇԱԿՈՒՅԹ #4, 01-02-2019

AZG Daily #46, 06-12-2019

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ