RSS | FACEBOOK | PDF
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՄԵՐ ՄԱՍԻՆ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵՔ «ԱԶԳ»ԻՆ
#002, 2019-01-18 > #003, 2019-01-25 > #004, 2019-02-01 > #005, 2019-02-08 > #006, 2019-02-15

ԱԶԳ ՕՐԱԹԵՐԹ - ՄՇԱԿՈՒՅԹ #4, 01-02-2019



Տեղադրվել է` 2019-01-31 21:59:14 (GMT +04:00)


Ընթերցված է` 755, Տպվել է` 4, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ԼԱՈՒՐԱ ԷՖՐԻԿՅԱՆ. «ՋԱՆԻ ՄՈՐԱՆԴԻԻ ՀԵՏ ՍԵՐ ԷՐ ԱՌԱՋԻՆ ՀԱՅԱՑՔԻՑ, ԲԱՅՑՙ ՎԵՐԱՊԱՀՈՒՄՆԵՐՈՎ»

Իտալերենից թարգմանեց ԱՐԾՎԻ ԲԱԽՉԻՆՅԱՆԸ

Իտալական «Կորիեռա դելլա սեռա» օրաթերթը հունվարի 4-ի համարում հրատարակել է Մարիսա Ֆումագալլիի հարցազրույցը հայազգի իտալական դերասանուհի եւ գրող Լաուրա Էֆրիկյանի հետ: Վերջինս ծոռն է իտալացի նկարիչ Ջուլիանո Ձասսոյի (1833-1889), որը Վենետիկի Մխիթարյանների պատվերով ստեղծել է գեղանկարներ հայոց պատմության դրվագներով, թոռը աշխարհագրագետ Սուքիաս-Հակոբ Էփրիկյանի (1873-1952), դուստրը դիրիժոր, երաժշտագետ, Վիվալդիին աշխարհին վերաբացահայտած Անջելո-Վահրամ Էֆրիկյանի (1913-1982) ու նախկին կինը նշանավոր երգիչ, իտալական էստրադայի աստղ Ջանի Մորանդիի (ծն. 1944):

Ներկայացնում ենք հարցազրույցիՙ հայությանը վերաբերող մասերը:


Մեծ երգչի նախկին կինն ասում է. «Ես երբեք նպատակ չեմ ունեցել նոր ընտանիք կազմել, բայց երկարատեւ հարաբերություն ունեցել եմ: Այսօր իմ ապագան Քենիան է եւ ուրիշներին օգնելու իմ ծրագիրը»:

Լաուրա Էֆրիկյան, հայկական ծագումով միջին դասի ընտանիք (նրա հայր Անջելոն ջութակահար էր, կոմպոզիտոր եւ դիրիժոր), խիստ դաստիարակություն, դերասանական կրթություն Փոքր թատրոնում, պահանջկոտ մեկնաբանություններ...

Ջանի Մորանդին, ընդհակառակը, տաղանդավոր տղա է, համեստ ծագմամբ, որին բախտը ժպտացել է: Այնուամենայնիվ, կայծակը խփեց, եւ կյանքը որոշակի շրջադարձ կատարեց: 1977 թվականի վերջին: Սա 78-ամյա Լաուրա Էֆրիկյանի առավել ցուցադրված կյանքերից մեկն է:

- Ձեզնից կարելի էր ակնկալել երաժշտական տաղանդ, քանի որ ջութակահարի դուստր եք, բացի այդ, ձեր նախկին ամուսինը երգիչ էր:

- Բայց ոչ: Երաժշտության բացարձակ բացասում: Ինչ վերաբերում է արվեստին, ապա նախադեպը կար: Իմ մեծ պապըՙ Ջուլիանո Ձասսոն, տասնիններորդ դարի նկարիչ էրՙ որոշակի համբավ ունեցող: Նրա դուստր Լաուրան ամուսնացել էր հայրական պապիսՙ Ջակոմո Էֆրիկյանի հետ, Մխիթարյան վարդապետ, որը կարգալույծ լինելովՙ տպագրիչ էր աշխատում Տրեւիզոյում: Մի հայ, որը թողել էր իր երկիրը եւ ապաստանել Վենետիկումՙ փրկվելով Ցեղասպանությունից:

- Ձեր հանձնառություններից մեկն էլ գրելն է: Ընտանեկան հիշողություննե՞ր, այո՞:

- Այո՛, ես պատրաստակամորեն գրում եմ: Եվ ինձ համար դժվար չէ անձնական պատմություններ գրելը: Ապա միայն մտածեք իմ ազգանվան մասին: Ընտանիքիս մի ճյուղը եկել է Հայաստանից: Արկածալից կյանք, փախուստ Իտալիա: Պատմելու բան կա: Ինչպես իմ առաջին գործըՙ «Թեղին եւ բաղեղը», այն սկիզբ է առնում այստեղից:

Նկար 1. Լաուրա Էֆրիկյանը դստերՙ դերասանուհի Մարիաննա Մորանդիի հետ:

 
 

ԱԶԳ ՕՐԱԹԵՐԹ - ՄՇԱԿՈՒՅԹ #4, 01-02-2019

AZG Daily #39, 18-10-2019

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ