RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ

WWW.AZGONLINE.AM
2020-10-27 15:01:59Բաքուն հայտարարեց հայկական «ռազմական օբյեկտները ոչնչացնելու իր իրավունքի մասին»՝ անկախ դրանց գտնվելու վայրից
2020-10-27 14:12:58Էրդողանի հատուկ նշանակության ջոկատները պատրաստվում են ներխուժել Հայաստան. Wargonzo
2020-10-24 21:55:00Թուրքական անօդաչուները Գյումրիի մոտակայքում
2020-10-24 18:48:22Ադրբեջանցիները հայկական համազգեստով են կռվում. դեպքեր են գրանցվել
2020-10-20 14:48:57ԵԽ հույն պատգամավորը կոչ է արել վիզային սահմանափակումներ մտցնել ադրբեջանցիների համար եւ վիզաների չեղարկում՝ հայերի համար
#003, 2019-01-25 > #004, 2019-02-01 > #005, 2019-02-08 > #006, 2019-02-15 > #007, 2019-02-22

ԱԶԳ ՕՐԱԹԵՐԹ - ՄՇԱԿՈՒՅԹ #5, 08-02-2019



Տեղադրվել է` 2019-02-08 11:07:45 (GMT +04:00)


Ընթերցված է` 685, Տպվել է` 3, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ԱՆՆԱ ՄԵԼԻՔՅԱՆԻ «ՔՆՔՇԱՆՔԸ» «ՊԱՅԹԵՑՐԵԼ Է» ՀԱՄԱՑԱՆՑԸ

Ա. Բ.

Մոսկվաբնակ կինոբեմադրիչ եւ արտադրիչ Աննա Մելիքյանը (ծնվել է 1976-ին, Բաքվում, մեծացել Երեւանում), որ ռուսական կինոյում անուն է հանել հատկապես իր «Ջրահարսը», «Աստղը» եւ «Սիրո մասին» լիամետրաժ շարժապատկերներով, վերջերս Համացանցում տեղադրած իր նոր կարճամետրաժ ֆիլմով դարձյալ իր վրա է բեւեռել կինոքննադատների եւ կինոսեր հանրության ուշադրությունը: Քսան րոպեանոց ֆիլմը ռոմանտիկ կատակերգություն է, կոչվում է «Քնքշություն»: Գլխավոր դերերը կատարել են ռուսական թատրոնում եւ կինոյում բազմաթիվ դերակատարումներով հանդես եկած ճանաչված դերասաններ Վիկտորյա Իսակովան եւ Եվգենի Ցիգանկովը: Արտակադրային տեքստը կարդում է հայտնի դերասան-բեմադրիչ Կոնստանտին Խաբենսկին:

Ֆիլմի 38-ամյա հերոսուհին ընկերուհու հետ գրազ է գալիս, որ 24 ժամում կարող է գտնել սեքսուալ զուգընկերոջ, մինչդեռ գտնում է իսկական սեր: Աննա Մելիքյանը ֆիլմը նկարահանել է Պետերբուրգում, այֆոնով, ընդամենը երկու օրում, սցենարը գրել է Ալեքսանդր Ցիպկինի հետ համատեղ: Կինոնկարը ներկայացվել է «Action!» բարեգործական երեկոյի ժամանակ, որի ընթացքում այն հավաքել է 13 միլիոն ռուբլի: Հավաքված գումարը փոխանցվել է Կոնստանտին Խաբենսկու բարեգործական հիմնադրամին, որը 2008 թվականից օժանդակում է քաղցկեղով եւ գլխուղեղով հիվանդ երեխաների բուժման գործին:

 
 

ԱԶԳ ՕՐԱԹԵՐԹ - ՄՇԱԿՈՒՅԹ #5, 08-02-2019

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ