RSS | WAP | FACEBOOK | PDF | PDF-Culture
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՄԵՐ ՄԱՍԻՆ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵՔ «ԱԶԳ»ԻՆ
#003, 2019-01-25 > #004, 2019-02-01 > #005, 2019-02-08 > #006, 2019-02-15 > #007, 2019-02-22

ԱԶԳ ՕՐԱԹԵՐԹ - ՄՇԱԿՈՒՅԹ #5, 08-02-2019



Տեղադրվել է` 2019-02-08 11:07:45 (GMT +04:00)


Ընթերցված է` 392, Տպվել է` 3, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ՀԱՅ ՈՐԲԵՐԻ «ՀԱՅՐԻԿԸ»ՙ ՌՈՒԲԵՆ ՀԵՐՅԱՆ

Հ.Ծ., (The Arm. Mirror-Spectator)

Ալտադենայի Պեշկյոթյուրյան կենտրոնում Թեքեյան մշակութային միության Լոս Անջելեսյան մասնաճյուղը փետրվարի 17-ին վերոնշյալ խորագրի ներքո հատուկ ծրագիր է պատրաստել, որի ընթացքում ելույթ է ունենալու Մ. Նահանգների եւ Կանադայի ԹՄՄ-ի գործադիր տնօրեն եւ «Արմինյն Միրոր-Սփեքթեյթր» շաբաթաթերթի խմբագրի տեղակալ, բոստոնաբնակ Արամ Արքունը : Նկարների ցուցադրմամբ նա լուսաբանելու է Հերյանի հերոսական ջանքեր պահանջող կյանքը:

Ռուբեն Հերյանը ծնվել է Թոքաթում (Եվդոկիա) 1868-72 ընկած ժամանակահատվածում: Տեղի հայկական վարժարանը ավարտելուց հետո Կոնստանդնուպոլսում զբաղվել է առեւտրական գործունեությամբ: Մ. Նահանգներ է տեղափոխվել 1895-ինՙ փախչելով Սուլթան Աբդուլ Համիդի իշխանության բռնություններից: Նախ Բոստոնում, հետո Նյու Յորքում նա դարձել է հաջողակ գործարար, միաժամանակ ակտիվ մասնակցություն ունենալով հայկական քաղաքական կյանքում: 1916-ին պատերազմական գաղտնի առաքելություն է կատարել բրիտանական կառավարության օգտին: Կազմակերպել է 1200 ամերիկահայերի տեղափոխումը, որոնք միանալով Հայկական լեգեոնին Արարայի (Պաղեստին) ճակատամարտում ջախջախիչ հաղթանակ տարան թուրք-գերմանական զորքերի դեմ կռվելով 1918-ի սեպտեմբերին: Այնուհետեւ Եգիպտոսում նա լեգեոնականներին հատկացված հիվանդանոցի տնօրեն է նշանակվել: Կարեւոր դեր է խաղացել Կիլիկյան Տյորթ Յոլ քաղաքի պաշտպանության հարցում: Որպես ՀԲԸՄ-ի ներկայացուցիչ մասնակցել է հատկապես առեւանգված հայ կանանց եւ երեխաներիՙ բեդվինների, թուրքերի եւ քուրդերի ընտանիքներից փրկելու աշխատանքներին հնարամտորեն գործի դնելով երբեմն իր լեզվական գիտելիքները, երբեմն էլ փողը կամ սպառնալիքը: Դիմագրավելով բազմաթիվ դժվարություններ նա կարողացել է իրականացնել իր առաքելությունը Հալեպի, Դեր-Զորի եւ Մոսուլի շրջաններում փրկելով բազմաթիվ կանանց եւ երեխաների: Դժբախտաբար, վաղաժամ մահը 1921 թվականին (Եգիպտոսում) վերջակետ է դրել իր արգասավոր գործունեությանը:

 
 

ԱԶԳ ՕՐԱԹԵՐԹ - ՄՇԱԿՈՒՅԹ #5, 08-02-2019

AZG Daily #16, 26-04-2019

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ