RSS | WAP | FACEBOOK | PDF | PDF-Culture
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՄԵՐ ՄԱՍԻՆ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵՔ «ԱԶԳ»ԻՆ
#007, 2019-02-22 > #008, 2019-03-01 > #009, 2019-03-08 > #010, 2019-03-15 > #011, 2019-03-22

ԱԶԳ ՕՐԱԹԵՐԹ - ՄՇԱԿՈՒՅԹ #9, 08-03-2019



Տեղադրվել է` 2019-03-07 21:44:43 (GMT +04:00)


Ընթերցված է` 225, Տպվել է` 3, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ՀՈԼԻՎՈՒԴԻ ՈՍԿԵ ԴԱՐԱՇՐՋԱՆԻ ՎԵՐՋԻՆ ՄՈՀԻԿԱՆԻ ՄԱՀԸ

Ա. Բ.

Փետրվարի 21-ին 94 տարեկան հասակում մահացավ ամերիկացի հռչակավոր կինոբեմադրիչ, արտադրիչ եւ պարաստեղծ Սթենլի Դոնենը (1924-2019): 2000-ականներին Բիլի Ուայլդերի, Ջորջ Սիդնիի, Ռոբերթ Ուայզի, Էլիա Կազանի եւ Ժյուլ Դասինի մահից հետո նա փաստորեն Հոլիվուդի Ոսկե դարաշրջանի վերջին կինոբեմադրիչն էր: Ծնված լինելով հրեա ընտանիքումՙ Դոնենը 16 տարեկանում հանդես է եկել որպես պարող, այնուհետեւ որպես պարադիր մասնակցել է մի քանի ֆիլմի ստեղծմանը: Կինոնկարներ նկարահանել է 1949-իցՙ «Թագավորական հարսանիքը» (1951), «Յոթ հարսնացու յոթ եղբայրների համար» (1954), «Ծիծաղելի դեմքը» (1956), «Պաժամա խաղը» (1957), «Շարադա» (1963), «Արաբեսկ» (1966)ՙ արժանանալով «հոլիվուդյան մյուզիքլների արքա» անվանը: Նրա ամենահայտնի կինոնկարը հայտնի պարող եւ պարաստեղծ Ջին Քելիի համագործակցությամբ եւ գլխավոր դերակատարմամբ ստեղծված «Երգելով անձրեւի տակ» լեգենդար մյուզիքլն է (1952):

Սթենլի Դոնենի ֆիլմերում նկարահանվել են այնպիսի մեծանուն աստղեր, ինչպիսիք են Օդրի Հեփբըրնը, Ֆրեդ Ասթերը, Քերի Գրանթը, Գրեգորի Փեքը, Սոֆիա Լորենը, Դորիս Դեյը եւ այլք: Սթենլի Դոնենը վերջին անգամ ֆիլմ է նկարահանել 1999 թվականին: Նրա ոչ մի կինոնկար «Օսքար» չի ստացել, սակայն 1998 թվականին Ամերիկյան կինոակադեմիայի 70-րդ արարողությանը Դոնենն արժանացել է պատվո «Օսքարի»ՙ ամերիկյան կինոյի զարգացման մեջ ունեցած ներդրման համար:

 
 

ԱԶԳ ՕՐԱԹԵՐԹ - ՄՇԱԿՈՒՅԹ #9, 08-03-2019

AZG Daily #20, 24-05-2019

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ