RSS | FACEBOOK | PDF | PDF-Culture
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՄԵՐ ՄԱՍԻՆ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵՔ «ԱԶԳ»ԻՆ
#008, 2019-03-01 > #009, 2019-03-08 > #010, 2019-03-15 > #011, 2019-03-22 > #012, 2019-03-29

ԱԶԳ ՕՐԱԹԵՐԹ - ՄՇԱԿՈՒՅԹ #10, 15-03-2019



ՆՈՐ ԱՍՊԱՐԵԶ

Տեղադրվել է` 2019-03-15 00:11:29 (GMT +04:00)


Ընթերցված է` 392, Տպվել է` 3, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ՀԱՅ-ՀՆԴԿԱԿԱՆ ԱՌՆՉՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Անգլերենից թարգմանեց ՄԵՐՈՒԺԱՆ ՂԱՐԻԲՅԱՆԸ

Լուսինե Հովհաննիսյանը, որը հեղինակել է Սանալ Կումար Սասիդհարանի «Խենթի մահը» ֆիլմի երաժշտությունը, իր բժշկական կրթությունն օգտագործում է` կամրջելու արվեստն ու գիտությունը:


Ամեն ինչ սկսվեց հունվարի 9-ինՙ խորհրդահայ ռեժիսոր Սերգեյ Փարաջանովի ծննդյան օրը: Լուսինե Հովհաննիսյանն այդ օրը սկսեց աշխատել մրցանակակիր ռեժիսոր Սանալ Կումար Սասիդհարանի «Խենթի մահը» ֆիլմի երաժշտության վրա` հնդկական կինոնկարի երաժշտական ձ-ավորումն անելով Հայաստանից, սակայն, Լուսինեի խոսքերովՙ ամեն ինչ կապակցված էր: Ֆիլմի առաջին ընթերցումը հուզել էր նրան: Սանալին նա ճանաչում էր վերջինիսՙ նախորդ տարվա աղմկահարույց «Ցանկալի Դուրգան» ֆիլմից: Ամբողջ գործընթացը շատ ոգ-որող փորձառություն դարձավ երաժշտի համար, որն ուսումն ավարտել է նաեւ բժշկության ոլորտում, աշխատել որպես բժիշկ, եղել ռադիոյի եւ հեռուստատեսության լրագրող - թարգմանիչ: Սակայն, իր խոսքով, երաժշտությունն է, որ մշտապես իր հետաքրքրությունների կիզակետում է:

«Դա իմ կյանքի մասն էՙ սկսած 5 տարեկանից: Իմ առաջին «համերգը» ավտոբուսում էրՙ լեփ-լեցուն «դահլիճի» առաջ (ժպտում է Լուսինեն), Խորհրդային Հայաստանի ժամանակ էր` մարզի մանկական ճամբարից Երեւան վերադառնալու ճանապարհին: Ինը տարեկանում ես քաղաքային մանկական երաժշտական խմբի մենակատար էի: 11 տարեկանում մրցանակներ ստացա Արամ Խաչատրյանի անվան երիտասարդ կոմպոզիտորների մրցույթում, սակայն հետագայում ընդունվեցի Պետական բժշկական համալսարանՙ ստանալով բժշկի կոչում - ուսումս շարունակեցի Ֆրանսիայի Պիեռ եւ Մարի Կյուրի համալսարանում»: Լուսինեն դասական երգեցողության եւ կոմպոզիցիայի դասեր է առել Երեւանի պետական կոնսերվատորիայում եւ թողարկել երեք ձայնասկավառակ (երկուսըՙ Ֆրանսիայում): Նա Նյու Յորքի «Symphony Space»-ի, Փարիզի «Cite՛ des Arts Internationale»-ի եւ «Cleveland foundation»-ի հրավիրյալ արվեստագետ է եղել: Հյուրախաղերով ելույթներ է ունեցել Ֆրանսիայում, Իտալիայում, Գերմանիայում, Իսպանիայում, Ֆինլանդիայում, Սերբիայում, Շվեյցարիայում, Շվեդիայում, Կանադայում: «Դեռեւսՙ ոչ Հնդկաստանում»,- ավելացնում է Լուսինեն:

Սանալի հետ նրա ծանոթությունը սկսվեց, երբ վերջինիս «Ցանկալի Դուրգան» ֆիլմը «Ոսկե ծիրան» մրցանակը ստացավ երեւանյան միջազգային կինոփառատոնում: Լուսինեն «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնի եւ օրաթերթի թարգմանիչն էր: «Ես նրա ֆիլմի գրախոսականն էի թարգմանել. սկսեցինք մտքեր փոխանակել ֆիլմի, հայկական կինոյի (հատկապեսՙ Սերգեյ Փարաջանովի աշխատանքների) մասին: Նա գիտեր, որ ես նա- երաժիշտ եմ: Մի քանի ամիս անց ստացա Սանալի նամակը. գոհ չլինելով նախորդ երաժշտական ձ-ավորումից - խորապես ազդված լինելով Գեղարդի ժայռափոր վանական համալիրից (որտեղ նկարահանվել էին ֆիլմի որոշ հատվածներ)` նա ինձ առաջարկեց աշխատել «Խենթի մահը» ֆիլմի երաժշտության վրա»:

Սանալը ֆիլմը նկարագրում էր որպես մենախոսությամբ ընթացող «ֆենթըզի», որտեղ օգտագործվել են բազմաթիվ իրական տեսանյութեր եւ տեսահոլովակներ: Լուսինեն նոր ֆիլմի աշխատանքային տարբերակը տեսավ vimeo-ով եւ անմիջապես կապ զգաց: «Ֆիլմի ուղերձները շատ մոտ էին ինձ, իսկ գաղափարներըՙ հեշտ ընկալելի: Քանի որ ես ապրում եմ Հայաստանում, իսկ Սանալը եւ իր թիմըՙ Հնդկաստանում, մենք սկսեցինք շատ ակտիվ հաղորդակցվել vimeo-ի, wetransfer-ի, facebook-ի եւ skype-ի միջոցով: Բազմաթիվ լսատեսողական ֆայլեր եւ երաժշտական նյութեր են ուղարկվել ու փոխանակվել: Ամեն տեսարանի համար երաժշտության շատ տարբերակներ են մշակվել. դա, այսպես կոչված, «հետարտադրական երաժշտական ձ-ավորում էր», քանի որ ֆիլմն արդեն արտադրության վերջին փուլում էր, երբ ես միացա թիմին: Բազմաթիվ փորձերից, տարբերակներից եւ ստուդիայում համադրության երկու օրերից հետո մենք ունեցանք կինոնկարի վերջնական երաժշտությունը»:

Ֆիլմի «սաունդթրեքը» հայկական ազգային - հոգեւոր երաժշտության ազատ իմպրովիզացիայի վրա է հիմնված: «Ֆիլմի համապարփակ եւ իմպրովիզացիոն ոճը շատ մոտ է ինձ: Ուստի-, գուցե մոտեցումների հենց այս նմանությունը աշխատանքն ավելի դյուրին դարձրեց: Մի անգամ 10-րդ դարի հայկական մի հոգեւոր երգի մասին խոսելիս` Սանալն ասաց. «Եթե չլինեին բառերը, ես կմտածեի, որ դա հյուսիս-հնդկական մեղեդի է»: «Աշխատանքի ընթացքում շատ համընկումներ եղան,- ասում է Լուսինեն:- Համակարգչային գրաֆիկայի կիրառմամբ երկու երազակերպ, գրեթե փսիխեդելիկ տեսարաններ կային Ունմադիիՙ գլխավոր հերոսի մասնակցությամբ, եւ օրեր շարունակ ո՛չ ես, ո՛չ էլ Սանալը գոհ չէինք երաժշտությունից: Ես գիտեի, որ ֆիլմի որոշ մասեր նկարահանվել են խորհրդավոր Հիմալայներում, մի քանիսն էլՙ Հայաստանում. պարզապես մտածեցիՙ ինչո՞ւ չհամակցել տիբեթյան հնչող գավաթները հայկական հնագույն հոգեւոր ներբողի հետ, որը ես ձայնագրել էի հենց այն նույն վայրում, որտեղ Սանալը նկարահանումներ էր արել: Այդ վայրը Հայաստանի 12-րդ դարի ժայռափոր վանական համալիրն էՙ Գեղարդը, ՅՈՒՆԵՍԿՕ-ի մշակութային ժառանգության վայրերից մեկը: Նրան խնդրեցի ինձ ուղարկել ֆիլմի հնչյունային ձ-ավորման համար օգտագործված ողջ նյութը, որն այդ գավաթների օգնությամբ էր ստացվել: Ես զուգակցեցի գավաթների երկու տարբեր տոներն ու զարմանալիորեն գտա երգի հիմնական մի բեմոլը: Դա միաժամանակ ե՛ւ խորհրդավոր էր, ե՛ւ հետաքրքրական, քանի որ վոկալը եւ Գեղարդի ժայռափոր դամբարանի եզակի ակուստիկան շատ ներդաշնակ էին գավաթի զնգուն, տատանվող հնչյունների հետ: Հաջորդ օրը ես դա ուղարկեցի Սանալին: «Ստացվե՜ց, շատ տպավորիչ է»,- ասաց նա: Այդպիսով, ամենաբարդ տեսարանի ձ-ավորումն էլ արվեց»:

Լուսինեի բժշկական կրթությունն օգնում է նրան երաժշտության մեջ եւս, իսկ հետազոտությունների նկատմամբ իր հակման շնորհիվ նա համատեղում է արվեստն ու գիտությունը: «Ես աշխատել եմ նմանատիպ ծրագրերի վրա. օրինակ, «Նոոսֆերաՙ հոգեւոր առեղծվածներ»-ը 2009 թվականին եւ «Քվանտային վալսը»ՙ 2015-ին: Մեկ այլ, դեռեւս ընթացիկ ծրագիր եմ վերջերս ուրվագծելՙ «Ժամանակի սինկոպացիա»-ն, որը լսատեսողական «ֆենթըզի» էՙ պոեզիայի տարրերով»:

«Դեկկան քրոնիքլ», Հայդարաբադ, Հնդկաստան:

 
 

ԱԶԳ ՕՐԱԹԵՐԹ - ՄՇԱԿՈՒՅԹ #10, 15-03-2019

AZG Daily #28, 19-07-2019

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ