RSS | WAP | FACEBOOK | PDF | PDF-Culture
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՄԵՐ ՄԱՍԻՆ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵՔ «ԱԶԳ»ԻՆ
#012, 2019-03-29 > #013, 2019-04-05 > #014, 2019-04-12 > #015, 2019-04-19 > #016, 2019-04-26

ԱԶԳ ՕՐԱԹԵՐԹ - ՄՇԱԿՈՒՅԹ #14, 12-04-2019



Տեղադրվել է` 2019-04-11 22:41:10 (GMT +04:00)


Ընթերցված է` 403, Տպվել է` 0, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ՏԻԳՐԱՆ ՄԱՆՍՈՒՐՅԱՆԻ ԵՐԱԺՇՏՈՒԹՅՈՒՆԸ ՀՆՉԵՑ ՊՈՐՏՈՒԳԱԼԻԱՅՈՒՄ

Ա. Բ.

Ապրիլի 5-ին եւ 6-ին Լիսաբոնում հնչեցին Տիգրան Մանսուրյանի ստեղծագործությունները: Համերգները կազմակերպել էր Գյուլբենկյան հիմնարկությունըՙ Գալուստ Գյուլբենկյանի 150-րդ տարելիցին նվիրված հանդիսությունների շարքում եւ մաեստրո Մանսուրյանի ներկայությամբ:

Առաջին օրը Լիսաբոնի Գյուլբենկյան նվագախմբի եւ երգչախմբի կատարմամբ քաղաքի Սան Ռոկ եկեղեցում հնչեց Մանսուրյանի «Ռեքվիեմը»ՙ Էստոնիայից հրավիրված դիրիժոր Տոոնու Կալյուստեի ղեկավարությամբ: Հաջորդ օրը Գյուլբենկյան հիմնարկությունում տեղի ունեցավ կոմպոզիտորի հանդիպումը հանդիսատեսի հետ, որից հետո հնչեցին կոմպոզիտորի կամերային ստեղծագործությունները: Լիսաբոնի «Դելլալյան եռյակը», որը կրում է կոմպոզիտոր Հարություն Դելլալյանի անունը եւ որի կազմում են նրա դուստրերըՙ ջութակահարուհի Նարինե Դելլալյանը եւ դաշնակահարուհի Մարինա Դելլալյանը ու թավջութակահար, միջազգային մրցույթների դափնեկիր Լեւոն Մուրադյանը, կատարեցին «Հինգ բագատելները» եւ «Agnus dei» կվարտետը (վերջինինՙ կլառնետահար Էստեր Ջորջիի մասնակցությամբ): Մանսուրյանի թիվ մեկ կվարտետը եւ «Կտակ» ստեղծագործությունը կատարեց «Լիսբոն» կամերային համույթը (Բին Չաոՙ ջութակ, Ժորժ Տեիշերաՙ ջութակ, Լու Զենգՙ ալտ եւ Վարուժան Բարթիկյանՙ թավջութակ): Ունկնդիրը կատարումներն ընդունեց հոտնկայս, երկարատեւ ծափահարություններով:

Համերգների կապակցությամբ Նարինե Դելլալյանն իր ֆեյսբուքյան էջում մասնավորապես նշել է. «Երեկ կատարեցինք մեր վարձքը: Այն հաստատեցին Մաեստրոյի արցունքոտ աչքերը, Նրա չթաքցվող հուզումը, ունկնդրի փայլող դեմքը, տասնյակ հարցերը մեր պատմության, մեր մշակույթի, մեր լեզվի, մեր երաժշտության հետ դրանց փոխկապակցվածության մասին: Հարցեր մեր հոգեւոր երաժշտության մասին... Արդյոք սա չէ՞ ամենակարեւորը, երբ մարդկանց մեջ կայծ է բռնկվում, եւ իրենք գնում են ներկայացրածիդ հետեւից եւ ուզում են իմանալ ավելին ու դրանից էլ անդին... Երբ այլազգի ուսանողները հարց են տալիս, թե ի՞նչ ուսումնասիրեն, ի՞նչ լսեն, որ իրենց ստեղծած երաժշտության մեջ հասնեն հայկական երաժշտության մաքրությանը... Անմոռանալի պահեր, որ ոգեղենության բույրն են շռայլում...»:

 
 

ԱԶԳ ՕՐԱԹԵՐԹ - ՄՇԱԿՈՒՅԹ #14, 12-04-2019

AZG Daily #23, 14-06-2019

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ