RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ

WWW.AZGONLINE.AM
2020-09-21 21:49:18Անկախության բանակ (տեսանյութ)
2020-09-21 21:48:18Հայ թատերական կյանքը Կիլիկիայում` ֆրանսիական գրավման օրերին
2020-09-21 21:47:21Հրդեհ՝ Մոլդովական փողոցի բնակարաններից մեկում (տեսանյութ)
2020-09-21 18:15:08Կրոնավիրուսի դեմ պայքարն Արսեն Թորոսյանի կարծիքով հաջողել ենք
2020-09-21 16:09:55ԱՀ նախագահը հանդիպել է ՀՀ վարչապետի հետ
#015, 2019-04-19 > #016, 2019-04-26 > #017, 2019-05-03 > #018, 2019-05-09 > #019, 2019-05-17

ԱԶԳ ՕՐԱԹԵՐԹ - ՄՇԱԿՈՒՅԹ #17, 03-05-2019



Տեղադրվել է` 2019-05-02 23:34:13 (GMT +04:00)


Ընթերցված է` 624, Տպվել է` 0, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ՀԱՅԱԶԳԻ ԱԼԲԱՆԱՑԻ ԳՐՈՂԻ ՆՈՐ ԳԻՐՔԸ

Ա. Բ.

Ալբանիայի մայրաքաղաք Տիրանայում լույս է տեսել հայազգի ալբանացի բանաստեղծ, թարգմանիչ Էմիլ Ասդուրյանի (Աստուրյան) «Լռության զանգակները» գիրքը: Սա նրա առաջին արձակ հատորն է:

Մասնագիտությամբ նյարդավիրաբույժ Էմիլ Ասդուրյանը ծնվել է 1958-ին, Տիրանայում: Հայրը եղել է Ալբանիայի նախագահ Էնվեր Խոջայի անձնական ատամնաբույժը: Էմիլ Ասդուրյանը դասավանդում է Տիրանայի համալսարանում: 1991-ին Տիրանայում հիմնել է «Ալբանիայի հայեր» ընկերակցությունը:

Բժշկական գործունեությունից զատ Ասդուրյանը զբաղվում է գրական-թարգմանական աշխատանքով: Կատարում է թարգմանություններ ֆրանսերենից եւ իսպաներենից ալբաներեն: 2015-ին իսպաներենից ալբաներեն թարգմանությամբ լույս է ընծայել չիլիացի նշանավոր բանաստեղծ Պաբլո Ներուդայի «Ծով եւ զանգակներ» բանաստեղծական ժողովածուն: Ալբաներեն է թարգմանել նաեւ Արթյուր Ռեմբոյի եւ Պոլ Էլյուարի բանաստեղծությունները: Մինչ «Լռության զանգակները» Ասդուրյանը հանդես էր եկել «Վայրի ծաղիկներ» (2015) եւ «Ծով, ալիքներ եւ բառեր» (2016) բանաստեղծական ժողովածուներով:

 
 

ԱԶԳ ՕՐԱԹԵՐԹ - ՄՇԱԿՈՒՅԹ #17, 03-05-2019

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ