RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ

WWW.AZGONLINE.AM
2020-11-27 12:16:23ՀՀ-ն պարտավոր է դադարեցնել եռակողմ հայտարարության իրականացումը մինչև․․․
2020-11-27 11:56:10Արցախի պարետի և Արայիկ Հարությունյանի հրամանով առևանգվել է նաև Ալեքսանդր Քանանեանը․ քաղաքագետ
2020-11-25 21:43:50Ռուս խաղաղապահների համազգեստով ադրբեջանցներ են մտել հայկական գյուղեր(տեսանյութ)
2020-11-25 12:31:45Հայաստանն ինքն էր հրաժարվել անօդաչուների դեմ ռուսական համակարգերից
2020-11-24 16:11:51Թուրքիան զինյալներով է վերաբնակեցնում Արցախը
#015, 2019-04-19 > #016, 2019-04-26 > #017, 2019-05-03 > #018, 2019-05-09 > #019, 2019-05-17

ԱԶԳ ՕՐԱԹԵՐԹ - ՄՇԱԿՈՒՅԹ #17, 03-05-2019



Տեղադրվել է` 2019-05-02 23:34:13 (GMT +04:00)


Ընթերցված է` 499, Տպվել է` 1, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ՇԵՐԻ ՀՈՎՍԵՓՅԱՆՆ ՈՒ ՊՈԼ ՍԵՊՈՒՅԱՆ ԳՐԱՎՈՒՄ ԵՆ «ՎԵՆԻՍ-ԲԻՉԸ»

Հ.Ծ

Լրագրող Հեյլի Մելինը «Garage.vice.com» կայքում հիացմունքի խոսքեր է շռայլում մարտի 17-ից ապրիլի 21-ը «Վենիս-Բիչի» (Կալիֆոռնիա) Թիմ Բունգալոյում (Venice Beach, Ca. Team Bungalow) գործող լուսանկարչական ցուցահանդեսի երկու մասնակիցներիՙ Շերի Հովսեփյանի եւ Պոլ Մպագի Սեպույայի հասցեին: Երկուսն էլ նվիրված են մարմնի «տրանսցենդենտալ աբստրակցիաները» յուրահատուկ ձեւով ներկայացնելու բարդ գործին եւ լուսանկարչական ապարատը օգտագործում են այդ վերացական շարժումները անդրադարձելու որպես միջոց: Նրանց կատարած մեծադիր լուսանկարներն ու լուսագրությունները խորապես միահունչ են ըստ Մելինի, եւ լրացնում են մեկը մյուսին: Հովսեփյանըՙ ծնունդով Օհայոյից, լուսանկարչական թղթին է հանձնում մութ սենյակում արված իր շարժումները, հմտորեն օգտագործելով լույսի եւ ստվերի կախարդական համադրումը ներկայացնելու համար մարմնի տարբեր մասերը, որոնք երբեմն երեւելի են, երբեմն թաքնված: Սեպույան ավելի շատ ուշադրություն է դարձնում մութ սենյակի մտերմիկ մթնոլորտինՙ օգտագործելով հայելին որպես միջոց:

«Իմ աշխատանքներում փորձում եմ իմ տեղը գտնել (այս աշխարհում) եւ հաստատել, որ այն ինձ է պատկանում», խոստովանել է Հովսեփյանը, որը պատրաստվում է մայիսին իր անձնական ցուցահանդեսը բացել Նյու Յորքում:

 
 

ԱԶԳ ՕՐԱԹԵՐԹ - ՄՇԱԿՈՒՅԹ #17, 03-05-2019

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ