RSS | WAP | FACEBOOK | PDF | PDF-Culture
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՄԵՐ ՄԱՍԻՆ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵՔ «ԱԶԳ»ԻՆ
#016, 2019-04-26 > #017, 2019-05-03 > #018, 2019-05-09 > #019, 2019-05-17 > #020, 2019-05-24

ԱԶԳ ՕՐԱԹԵՐԹ - ՄՇԱԿՈՒՅԹ #18, 09-05-2019



Տեղադրվել է` 2019-05-09 00:08:29 (GMT +04:00)


Ընթերցված է` 389, Տպվել է` 0, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ՓԻԹԵՐ ԲԱԼԱՔՅԱՆԻՆ ԵՎՍ ՄԵԿ ՄՐՑԱՆԱԿ

Հ.Ծ.

«Գրքերի հեղինակ եւ ակտիվիստ Փիթեր Բալաքյանը պատկանում է աշխարհին: Որպես դասախոս նա նվիրված է այս համալսարանի ուսանողներին, որոնց նա սերնդե սերունդ դաստիարակում է ու ձեւավորում: Ես շնորհավորում եմ նրան դասավանդման բնագավառում «Բալմութ» մրցանակին արժանանալու առթիվ», նշել է Կոլգեյթ համալսարանի ռեկտոր Թրեյսի Հաքսը :

«Կոլգեյթ նյուզի» հաղորդմամբ` փիլիսոփայության եւ կրոնի վաստակաշատ դասախոս Ջերոմ Բալմութի հիշատակը հավերժացնող մրցանակը 2009-ին է հաստատվել եւ շնորհվում է ուրիշներից որոշակիորեն տարբերվող այն առաջնակարգ դասախոսին, որն ավանդականի հետ կարողանում է նորարարական մեթոդներով գիտելիքը հասցնել ուսանողներին:

Բալաքյանը 1980-ից սկսած ամերիկյան գրականության, գրավոր խոսքի, նաեւ Ցեղասպանության ուսումնասիրության կուրսեր է դասավանդում Համիլտոնի (Նյու Յորք) Կոլգեյթ համալսարանում: 1986-ից խորհրդատու անդամ է խաղաղության եւ հակամարտությունների ուսումնասիրության կենտրոնի: Արժանացել է բազմաթիվ մրցանակների, որոնց թվում նաեւ` Հայաստանի Հանրապետության նախագահական եւ Մովսես Խորենացի մրցանակների: Հեղինակ է բանաստեղծությունների յոթ գրքերի, որոնցից «Ozone Journal»-ը Պուլիցերյան մրցանակ է ստացել, իսկ նրա «Ճակատագրի սեւ շունը» հուշագրությունըՙ 1998 թ. Փեն/Ալբրանդ մրցանակ:

 
 

ԱԶԳ ՕՐԱԹԵՐԹ - ՄՇԱԿՈՒՅԹ #18, 09-05-2019

AZG Daily #23, 14-06-2019

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ