RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ

WWW.AZGONLINE.AM
2021-02-27 17:29:58ՀՐԱՏԱՊ. Շիշ բռնողը հավաքել է անհետ կորած զինծառայողների հարազատներին և փորձում է նրանց ուղղորդել Բաղրամյան պողոտա. Mediaport
2021-02-27 15:59:34«ժամանակն է, որ Հայաստանի օրենսդիր մարմինը որոշումներ կայացնի, ոչ թե բանակցի». Ժիրինովսկին Փաշինյանի վերաբերյալ
2021-02-11 15:01:08Վերջին օրերին տեղի ունեցան, կարծում եմ՝ միմյանց հետ փոխկապակցված երկու չափազանց կարևոր իրադարձություններ
2021-02-11 14:59:50Սիրելի՛ ժողովուրդ, Քեզ հիպնոսացրել են, արթնացի՛ր. Հայրենիքի փրկության շարժում
2021-01-27 21:42:18Արցախյան 2 պատերազմի մասնակցած ազատամարտիկը ծեծի է ենթարկվել
#016, 2019-04-26 > #017, 2019-05-03 > #018, 2019-05-09 > #019, 2019-05-17 > #020, 2019-05-24

ԱԶԳ ՕՐԱԹԵՐԹ - ՄՇԱԿՈՒՅԹ #18, 09-05-2019



Տեղադրվել է` 2019-05-09 00:08:29 (GMT +04:00)


Ընթերցված է` 613, Տպվել է` 2, Ուղարկվել է էլ.փոստով` 0

«ԵՐԳԵՑՈՂՈՒԹՅՈՒՆԸ ԱՔՍՈՐԱՎԱՅՐՈՒՄ» ՖԻԼՄԸ ՖՐԵԶՆՈՅՈՒՄ

Հ.Ծ.

Ֆրեզնոյի պետհամալսարանի բիզնես կենտրոնում մայիսի 1-ին, փարիզաբնակ երաժիշտներ Արամ եւ Վիրջինիա Քերովբյանների ներկայությամբ կայացել է ռեժիսորներ Նաթալի Ռոզեթթիի եւ Թուրի Ֆինոքիարոյի «Երգեցողությունը աքսորավայրում» ֆիլմի պրեմիերան: «Արմինյն Միրոր-Սփեքթեյթրի» հաղորդմամբ` մրցանակակիր վավերագրական ֆիլմը, որը համալսարանի հայագիտական ուսումնասիրությունների գարնանային ծրագրի մաս է կազմում, պատմում է, թե ինչպես Քերովբյանների ընտանիքը եվրոպացի դերասանների մի խմբին (Թեատր Զար) է փոխանցում երգեցողության մի վաղեմի ավանդույթ: Նոր բեմադրություն ստեղծելու գործընթացում Արամն ու Վիրջինիան խմբին առաջնորդում են դեպի Փոքր Ասիա, որտեղ խորտակվել է հայկական մի ամբողջ քաղաքակրթություն: Այդ քաղաքակրթության հարուստ անցյալը բացահայտվում է դերասանների հարցերին պատասխանելու ընթացքում եւ երաժշտությունը, երգեցողությունը դառնում է ստեղծագործելու եւ կենսունակության միջոց:

Վիրջինիա Պաթի Քերովբյանը ծնվել է Վաշինգտոնում, բայց Փարիզ է տեղափոխվել 1970-ականներին: Նա համագործակցել է անցյալի երաժիշտների, ինչպես նաեւ ժամանակակից կատարողների հետ: «Կոչնակ» եւ «Ակն» համույթների մեներգչուհին է: Արամը ծնվել է Ստամբուլում: Մերձավոր Արեւելքի երաժշտությունն է սովորել երաժիշտ Սաադեդդին Օքթենայի մոտ: Փարիզ տեղափոխվելով միացել է «Կոչնակ» խմբին, իսկ հետագայում հիմնել «Ակն» խումբը, երաժշտության գծով դոկտորական է պաշտպանել եւ հեղինակ է մի շարք գրքերի, որոնք վերաբերում են եկեղեցական ծեսերին:

Առնչվելով հայկական հարցի հետ, ֆիլմը պատգամում է, որ անցյալի բանահյուսությունն ու հոգեւոր արժեքները դեռ կենդանի են եւ կարող են նոր շունչ, եռանդ ու կենսունակություն պարգեւել բոլոր նրանց, ովքեր պատրաստ են հաղորդակցվելու դրանց հետ:

 
 

ԱԶԳ ՕՐԱԹԵՐԹ - ՄՇԱԿՈՒՅԹ #18, 09-05-2019

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ