RSS | FACEBOOK | ISSUU | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՄԵՐ ՄԱՍԻՆ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵՔ «ԱԶԳ»ԻՆ
#018, 2019-05-09 > #019, 2019-05-17 > #020, 2019-05-24 > #021, 2019-05-31 > #022, 2019-06-07

ԱԶԳ ՕՐԱԹԵՐԹ - ՄՇԱԿՈՒՅԹ #20, 24-05-2019



Տեղադրվել է` 2019-05-23 20:37:11 (GMT +04:00)


Ընթերցված է` 432, Տպվել է` 0, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ԼՈՒՍԱՆԿԱՐՉԱԿԱՆ ՍԱՐՔՆ ԱՆԿԱՇԱՌ Է, ԱՅՆ ԱՆԱՉԱՌ Է ՏԵՍՆՈՒՄ։ ՑՈՒՑԱՀԱՆԴԵՍ ԹԵՔԵՅԱՆ ԿԵՆՏՐՈՆՈՒՄ։

Դիմանկարներ, քաղաքային անցուդարձ, գյուղական կենցաղից մինչեւ հայաստանյան գեղեցիկ համայնապատկերներիրականության այս եւ այլ բացառիկ պատառիկներն արտացոլվել են Հայկական պետական մանկավարժական համալսարանի օպերատորության եւ լուսանկարչության բաժնի 25 ուսանողի աշխատանքերում։

Թեքեյան կենտրոնում բացված «Ծաղկած քարերի երկիր» խորագիրը կրող ցուցահանդեսն աննախադեպ է. Թեքեյան մշակութային միությունը Մանկավարժական համալսարանի հետ առաջին անգամ է հանդես գալիս համատեղ նախաձեռնությամբ։

Ցուցահանդեսին ներկա էին դասախոսներ, ուսանողներ, արվեստագետներ ու հյուրեր։

Մանկավարժական համալսարանի ռեկտոր Ռուբեն Միրզախանյանը ողջունեց ցուցադրության բացումը եւ անդրադառնալով լուսանկարչի մասնագիտական դերինՙ հավելեցՙ կանեն հնարավորը, որ վերականգնվի Թեքեյան մշակութային միության կողմից լուսանկարչության ասպարեզում եւս մրցանակ շնորհելու ավանդույթը:

«Սա լավ հնարավորություն է առաջին հերթին ուսանողների համար, քանի որ նրանց աշխատանքների կողքին ներկայացված են օպերատորության եւ գեղարվեստական լուսանկարչության ամբիոնի դոցենտ Սամվել Սեւադայի աշխատանքները, - նշեց օպերատորության, գեղարվեստական լուսանկարչության եւ սոցիալ-մշակութային գործունեության ամբիոնի վարիչ Ռուբեն Երզնկյանն ու հավելեց, - չնայած այդ քայլի նպատակը ուսանողին ոգեւորելն է, բայց պետք է նկատել, որ ցուցադրված լուսանկարներն էլ արժանի են ներկայացվելու վարպետի գործերի կողքին»։

Դոցենտ Սամվել Սեւադան վաղուց սպասված ցուցադրությունը եւս ստացված է համարում: Վերջինս կարեւորեց նաեւ Մանկավարժական համալսարանիՙ ուսանողին մշտապես խրախուսելու, ուսանողակենտրոն քաղաքականություն վարելու, մասնավորապես նկարների տպագրությունն իրագործելու համար։

«Լուսանկարչության մեջ ամենակարեւորը պահի արձանագրումն է պատմության մեջ, ամեն վաղանցուկ բանի անմահացումը։ Եթե ձեր գործը հաջող է, նշանակում է ձեր հոգին, դրոշմը տեղավորում եք լուսանկարի մեջ, ինչը հետագայում արվեստի գործ է դառնալու», - նշեց գրականագետ, հրապարակախոս Երվանդ Ազատյանը եւ հավելեց, որ Սամվել Սեւադային հաջողվում է պահել գեղարվեստական եւ փաստագրական լուսանկարչության միությունը։

Ցուցասրահի պատերը զարդարող լուսանկարների շուրջ համախմբված մտավորականներն ու հյուրերը խոսեցին իրականության անկաշառ ու անաչառ արձանագրողիՙ լուսանկարչի մասնագիտության կարեւորության, պատմության մեջ ունեցած դերի եւ մասնագիտության հնարավորությունների մասին։

Ուսանողները շնորհակալություն հայտնեցին պրոֆեսորադասախոսական կազմին եւ արձանագրեցին, որ ֆակուլտետի ուսանողները մեծ տեղ են զբաղեցնում մեդիադաշտում, պարբերաբար աչքի ընկնում հաջողություններով։

Նշենք, որ ցուցադրությունը բաց կլինի մինչեւ մայիսի 24-ը, իսկ առաջիկայում նախատեսվում են ցուցադրություններ Հայաստանի բնության թանգարանում, Երեւանի քաղաքապետարանումՙ «Մայրաքաղաք Երեւան» թեմայով։

 
 

ԱԶԳ ՕՐԱԹԵՐԹ - ՄՇԱԿՈՒՅԹ #20, 24-05-2019

AZG Daily #46, 06-12-2019

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ