RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ

WWW.AZGONLINE.AM
2020-09-18 17:04:53Թրամփը «վերընտրվելու դեպքում արագորեն գործարք կկնքի Իրանի հետ»
2020-09-18 17:03:29Կրեմլը մեկնաբանեց շշի վրա «Նովիչոկի» հետքերի վարկածը
2020-09-18 17:02:22Փաստաբանը զգուշացրեց, որ Նավալնիի մերձավորները կարող են բանտարկվել
2020-09-18 12:11:14Կորոնավիրուսի 239 նոր դեպք, 138 առողջացած, 3 մահ
2020-09-18 12:10:17Բողոքի ակցիայի մասնակիցները պահանջում են հանդիպում վարչապետի հետ
#020, 2019-05-24 > #021, 2019-05-31 > #022, 2019-06-07 > #023, 2019-06-14 > #024, 2019-06-21

ԱԶԳ ՕՐԱԹԵՐԹ - ՄՇԱԿՈՒՅԹ #22, 07-06-2019



Տեղադրվել է` 2019-06-06 22:38:30 (GMT +04:00)


Ընթերցված է` 632, Տպվել է` 0, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ՆԱՐԻՆԵ ԱԲԳԱՐՅԱՆԻ «ՄԱՆՅՈՒՆՅԱՆ» ՄՈՍԿՈՎՅԱՆ ԲԵՄՈՒՄ

Ա. Բ.

Մայիսի 28ին Մոսկվայի Ռուսական ակադեմիական երիտասարդական թատրոնի մեծ դահլիճում «Կեռասի անտառ» փառատոնի շրջանակներում կայացավ «Մանյունյա» ներկայացման պրեմիերանՙ մոսկվաբնակ հայաստանցի գրող Նարինե Աբգարյանի համանուն վեպի մոտիվներով: Բեմադրությունն իրականացրել է հայազգի բեմադրիչ Ռուզաննա Մովսեսյանը , որը 1996-2000 թթ. ղեկավարել է «Թռչող նավ» մանկական թատրոնը: Ըստ «Ռոսիյսկայա գազետայի» թղթակից Ալյոնա Կարասի ՙ ռեժիսորին հաջողվել է ինչ-որ անհասանելի կերպով փոխանցել 1970-80-ական թվականների կախարդական եւ արկածալից մանկության մթնոլորտը: «Այդ խորհրդային մանկությունը հայկական գավառային քաղաքում նման չէ ժամանակակից աշխարհի ոչ մի բանին: Սակայն տարօրինակ կերպով մանկական դահլիճը մե՛րթ լրջանում էր, մե՛րթ ուշաթափվում էր ծիծաղից»:

Հոդվածագիրը ներկայացման մեջ պատկերված միջավայրը համեմատել է Ֆելինիի գավառի հետ, որի գլխավոր գործող անձինք են շիկահեր հրեուհի Մանյունյա Շացը (դերակատարՙ Աննա Կովալյովա ) եւ նրա հայ ընկերուհի Նարինե Աբգարյանը ( Աննա Դվորժեցկայա ): Ներկայացմանը հատուկ փայլ է տվել Մանյունյայի կոլորիտային Ռոզա տատիկի դերակատարուհինՙ թատրոնի եւ կինոյի սիրված դերասանուհի, Ռուսաստանի վաստակավոր արտիստուհի Նինա Դվորժեցկայան : Ի դեպ, առաջին գործողության ավարտին հանկարծ հնչում է մի ձայն. Նարինե Աբգարյանը կարդում է Օսիպ Մանդելշտամիՙ Հայաստանին նվիրված բանաստեղծություններից մեկը:

Հիշեցնենք, որ Ռուսաստանի բարձրագույն գրական մրցանակիՙ «Յասնայա Պոլյանայի» դափնեկիր Նարինե Աբգարյանի «Մանյունյան»ՙ նրա առաջին գիրքը, լույս է տեսել 2010-ին (երբ հեղինակն արդեն 39 տարեկան էր) եւ արժանացել է աննախադեպ ժողովրդականության Ռուսաստանում, թարգմանաբար հրատարակվել նաեւ հայերեն, ֆրանսերեն, լատվիերեն, էստոներեն եւ բուլղարերեն:

 
 

ԱԶԳ ՕՐԱԹԵՐԹ - ՄՇԱԿՈՒՅԹ #22, 07-06-2019

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ