RSS | FACEBOOK | ISSUU | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՄԵՐ ՄԱՍԻՆ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
ՄԵՐ ԸՆԹԵՐՑՈՂՆԵՐԻՆ

«ԱԶԳ»ի խմբագրությունը ողջունում է իր բոլոր ընթերցողներին՝ Հայաստանում, թե Սփյուռքում։ Եվ երկու շաբաթ տեւած պարապուրդից հետո հայտնում, որ մեր թերթը անցնում է բացառապես համացանցային տիրույթ՝ առցանց (on-line) ռեժիմի, ներկա դժվարին օրերին կրկին լինելու իր ընթերցողների հետ՝ տեղական, տարածաշրջանային ու համաշխարհային լրատվությամբ, քաղաքական, սոցիալական ու մշակութային նորություններով, կարծիքների ու տեսակետների մատուցմամբ։ Մեր թղթակիցները ոչ միայն Հայաստանից, այլեւ Մոսկվայից, Գերմանիայից, Չեխիայից, Բելգիայից, Լիբանանից, Միացյալ Նահանգներից, Կանադայից եւ այլ վայրերից տեղյակ կպահեն ձեզ կորոնավիրուսի համավարակի հետեւանքների, դրա դեմ պայքարի միջոցների ու կերպերի մասին։ Հետեւեք www.azg.am կայք-էջին, մեր լուրերին, մեր տարաբնույթ նյութերին, գրեք մեզ։
#021, 2019-05-31 > #022, 2019-06-07 > #023, 2019-06-14 > #024, 2019-06-21 > #025, 2019-06-28

ԱԶԳ ՕՐԱԹԵՐԹ - ՄՇԱԿՈՒՅԹ #23, 14-06-2019



Տեղադրվել է` 2019-06-13 22:33:31 (GMT +04:00)


Ընթերցված է` 553, Տպվել է` 0, Ուղարկվել է էլ.փոստով` 0

«ԳՐԱԿԱՆ ԹԵՐԹԸ» ԵՎ ԼՐԱԳՐՈՂԱԿԱՆ ԷԹԻԿԱՆ

Գ. Գ.

«Ազգ» թերթի մայիսի 31-ի համարում « «Գրական թերթը» գրական չէ՞» վերտառությամբ մի հոդված էի գրել, որտեղ վերջինիս բավականին խիստ քննադատել էիՙ իշխանահաճո գործելաոճի ու առհասարակ թերթիՙ առաքելությունից շեղված լինելու համար:

Գրելուց հետո ոմանք ինձ մեղադրեցին ծայրահեղական մոտեցումների համար, բայց արի ու տես, որ ես ճիշտ էի, քննադատողները սխալվեցին: Հիշյալ հոդվածում այդ թերթին տրված իմ բնորոշումները բավականին մեղմ են եղել, կասեիՙ փաղաքշական, որովհետեւ բոլորովին վերջերսՙ անցած շաբաթ պարզեցի, որ «Գրական թերթը» ստեպ-ստեպ ո՛չ միայն գրական չէ, այլեւՙ ստեպ-ստեպ էլ գրագողության ու լրագրության էթիկան խախտելու հակում ունի: Բացատրեմ:

Հունիսի 7-ի համարում «Գրական թերթը» մի քանի «կոսմետիկ շտկումներով» արտատպել է «Ազգ»-ի մայիսի 31-ի համարում տպագրված իմ նյութըՙ «Վահան Թեքեյան» մրցանակաբաշխության մասին: Իհարկե, արտատպելը խնդիր լինել չի կարող, դա մամուլում ընդունված սովորույթ է, եթե պահպանվում է մամուլի մյուս օրենքըՙ հեղինակին կամ լրատվականին հղում անելը: Մի կարեւոր բան, որը չի արել «Գրական թերթը»:

Ես գուցե չանդրադառնայի էլ դրան, որովհետեւ, մեծ հաշվով, դա ուղղակի լրատվական նյութ է եղել, բայց անդրադարձը ճիշտ էր, որովհետեւ մտածում եմ, որ գոնե սրանից հետո այդ թերթի պատկառանք առաջացնող խմբագրակազմը կսկսի թերթի էջերում տպագրել միայն գրական-մշակութային լուրեր, ոչ թե անցումային արդարադատության մասին իշխանահաճո, իշխանահպատակ հոդվածներ: Այդ ժամանակ գուցե ժամանակ լինի սեփական հոդվածներով հանդես գալ, թե ոչՙ գոնե «մածունն» ուտելու ժամանակ հիշատակելՙ ումից է բերվել «մերանը»:

 
 

ԱԶԳ ՕՐԱԹԵՐԹ - ՄՇԱԿՈՒՅԹ #23, 14-06-2019

AZG Daily #12, 02-04-2020

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ