RSS | FACEBOOK | PDF
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՄԵՐ ՄԱՍԻՆ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵՔ «ԱԶԳ»ԻՆ
#023, 2019-06-14 > #024, 2019-06-21 > #025, 2019-06-28 > #026, 2019-07-05 > #027, 2019-07-12

ԱԶԳ ՕՐԱԹԵՐԹ - ՄՇԱԿՈՒՅԹ #25, 28-06-2019



Տեղադրվել է` 2019-06-27 21:54:34 (GMT +04:00)


Ընթերցված է` 420, Տպվել է` 0, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ՄԵՐ ՄՇԱԿՈՒՅԹԸ ՉԻ ԿԱՐՈՂ ՈՐԵՎԷ ԿԱՊ ՈՒՆԵՆԱԼ ՄՇԱԿՈՒՅԹԻ ԹՇՆԱՄԻ ԹՅՈՒՐՔԵՐԻ ՀԵՏ

ԳԵՎՈՐԳ ԳՅՈՒԼՈՒՄՅԱՆ

Մինչ մեր թշնամի հարեւան Ադրբեջանն ամիսը մեկ-երկու անգամ զորավարժություն է անցկացնում` նպատակ ունենալով գրավել Հայաստանն ու ոչնչացնել հայերին, Հայաստանի մայրաքաղաք Երեւանում որոշել են ադրբեջանական ֆիլմ ցուցադրել: Խոսքը «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնի ժամանակ ադրբեջանական ֆիլմի սպասվելիք ցուցադրության մասին է:

Դեռ տարիներ առաջ տխրահռչակ ադրբեջանամետներ Լեւոն Բարսեղյանն ու Արթուր Սաքունցը որոշել էին Գյումրիում ադրբեջանական ֆիլմերի ցուցադրություններ կազմակերպել, որը բարեբախտաբար չեղարկվեց մեր պատվախնդիր քաղաքացիների շնորհիվ:

Այսօր, երբ «հայտնի անհայտը» Տրոյական ձիով մուտք է գործել Հայաստան ու անարգել վագրում է բոլոր ուղղություններով, նեոսաքունցներն ու նեոբարսեղյաններն արդեն ո՛չ թե ցանկանում, այլ որոշել են ադրբեջանական ֆիլմեր ցուցադրել Երեւանում: Պատկերացնո՞ւմ եք, որոշել են:

Ովքեր են «Ոսկե ծիրանի» երիտասարդ «ցոգոլները», ովքեր որոշել են, որ կինոփառատոնի ընթացքում պետք է նաեւ ադրբեջանական ֆիլմ ցուցադրվի, ինչ սկզբունքով է տեղի ունեցել այդ որոշումը, ովքեր են եղել որոշումն ընդունողները, արդյոք հակահայկական կառույցներից մեկի հոգեզավակները չե՞ն:

Ինչպես միշտ, այս անգամ էլ միակ պատճառաբանությունը «մշակույթն ազգություն չունի» նախադասությունն է: Ես, իհարկե, որոշ վերապահումներով համաձայն եմ այդ մտքի հետ, բայց ո՞ր ազգի մշակույթի մասին է խոսքը, այն, որը իր մեծ եղբայր Թուրքիայից հետ չմնալու տրամադրվածությամբ երեսուն տարի շարունակ ոչնչացրել ու շարունակում է ոչնչացնել հայկական մշակույթը:

Որքան էլ որոշ «հանճարեղ գլուխներ» փորձեն դա տեղավորել «մշակութային ազգակցություն» կաղապարի շրջանակներում, միեւնույն է, մեր մշակույթը չի կարող որեւէ ազգակցական կապ ունենալ մշակույթի ահեղ թշնամի թյուրքերի հետ:

Այս ամենը շատ վտանգավոր է, սա գաղափարական գրոհ է հայության հանդեպ, որի «շտաբը» Երեւանում է տեղակայված. Ցավոք սրտի պետք է ընդունենք, որ այդ գրոհը կարող է լուրջ հաջողություններ գրանցել: Այս ցուցադրությունը հավանաբար տարեսկզբին մեծ թափով սկիզբ առած «խաղաղության այլընտրանք» քարոզի շարունակությունն է: Ցավում եմ, որ մինչեւ հիմա մեր մտավորականությունն իր բողոքը չի հայտնել թե՛ կինոփառատոնի կազմակերպիչներին, թե՛ կառավարությանը:

 
 

ԱԶԳ ՕՐԱԹԵՐԹ - ՄՇԱԿՈՒՅԹ #25, 28-06-2019

AZG Daily #39, 18-10-2019

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ