RSS | FACEBOOK | PDF | PDF-Culture
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՄԵՐ ՄԱՍԻՆ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵՔ «ԱԶԳ»ԻՆ
#024, 2019-06-21 > #025, 2019-06-28 > #026, 2019-07-05 > #027, 2019-07-12 > #028, 2019-07-19

ԱԶԳ ՕՐԱԹԵՐԹ - ՄՇԱԿՈՒՅԹ #26, 05-07-2019



Տեղադրվել է` 2019-07-04 21:34:27 (GMT +04:00)


Ընթերցված է` 452, Տպվել է` 0, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ՀԱՅ ԱՌԱՋԻՆ ՊԱՐՈՒՀԻՆԵՐԻՑ ՄԵԿԻ ՀՈՒՇԱԳԻՐՔԸ

Ա. Բ.

Լույս է տեսել Կահիրեի «Ջահակիր» շաբաթաթերթի մատենաշարի թիվ 25 հատորըՙ Եվգենյա Արիստակյանի «Յուշեր գաղութահայ կեանքից» վերնագրով: Տեքստի կազմողը, առաջաբանի եւ ծանոթագրությունների հեղինակն է Արծվի Բախչինյանը (Հայաստան), ներածությունը` Հայկ Ավագյանի (Եգիպտոս): Գիրքը տպագրվել է սահմանափակ տպաքանակովՙ նվիրատվություն տալու նպատակով եւ հասանելի է համացանցում:

Գիրքը ներկայացնում է մշակութային գործիչ, երաժիշտ, պարուհի, գրող Եվգենյա Արիստակյանի հիշողութիւնները, որի ձեռագիրը պահվում է Երեւանի Գրականության եւ արվեստի թանգարանում: Դրանք հարուստ նյութ են տալիս հայ թատրոնի, բեմական պարի, օպերային արվեստի եւ երաժշտութեան պատմության, հայկական տարբեր համայնքերի (Ռուսաստան, Կ.Պոլիս, Եգիպտոս) կյանքի, հայ, ռուս եւ եգիպտական մշակույթի ականավոր դեմքերի (Սիրանույշ, Հովհաննես Աբելյան, Աննա Պավլովա, Գոհար Գասպարյան, եգիպտահայ թատերական-երաժշտական գործիչներ) մասին:

Եվգենյա Արիստակյան-Պոլյակինան (1890, Բաքու - 1970, Երեւան) կանգնած է հայ բալետային արվեստի ակունքներում: Բալետային կրթությունն ստացել է Մոսկվայում, Միխայիլ Մորդկինի եւ Մարիա Ստանիսլավսկայայի մոտ: Ռուսաստանի, Թուրքիայի եւ Եգիպտոսի տարբեր քաղաքներում հանդես է եկել մենապարերով: 1921-ին Կ.Պոլսի «Պըտի շան» թատրոնում նրա բեմադրությամբ եւ գլխավոր դերակատարմամբ ներկայացվել է մեկ հատված հայ բալետային առաջին բեմադրությունիցՙ «Տրդատ Մեծ եւ Հռիփսիմե կույս» (պարուհու հորՙ Գերասիմ Արիստակյանի երաժշտությամբ): Հաստատվելով Կահիրեումՙ Եվգենյա Արիստակյանը զբաղվել է ատամնաբուժությամբ, զբաղվել գրականությամբ, գրել թատերախաղեր եւ մեկ վեպ: 1940-ականների վերջին ամուսնուՙ ջութակահար Նաում Պոլյակինի հետ հայրենադարձվել է Հայաստան: Այստեղ 1962-ին լույս է տեսել նրա «Մուրսի փոքրիկ եգիպտացին» վիպակը:

Գրքի վերջում որպես հավելված զետեղված է Եվգենյա Արիստակյանին անձամբ ճանաչած թատերագետ Վարսիկ Գրիգորյանի «Ժենյա Արիստակյան-Պոլյակինա. տարաշխարհիկ պարուհին» հոդվածը:

 
 

ԱԶԳ ՕՐԱԹԵՐԹ - ՄՇԱԿՈՒՅԹ #26, 05-07-2019

AZG Daily #28, 19-07-2019

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ