RSS | FACEBOOK | PDF
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՄԵՐ ՄԱՍԻՆ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵՔ «ԱԶԳ»ԻՆ
#028, 2019-07-19 > #029, 2019-07-26 > #030, 2019-08-02 > #031, 2019-08-23 > #032, 2019-08-30

ԱԶԳ ՕՐԱԹԵՐԹ - ՄՇԱԿՈՒՅԹ #30, 02-08-2019



Տեղադրվել է` 2019-08-02 12:43:14 (GMT +04:00)


Ընթերցված է` 848, Տպվել է` 1, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ԾԱՆՐ ԿՈՐՈՒՍՏ

Գեւորգ ԳՅՈՒԼՈՒՄՅԱՆ

82 տարեկան հասակում հավերժի ուղին բռնեց հայ եւ համաշխարհային արվեստի հոգեզավակ, «Սուրբ Սահակ-Սուրբ Մեսրոպ» շքանշանակիր, «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 1-ին աստիճանի մեդալակիր, պետական մրցանակի դափնեկիր, Հ. Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի թատրոնի գեղարվեստական ղեկավար Երվանդ Ղազանչյանը, մի մարդ, որը հայ արվեստագետների փաղանգի թրծված մարտիկներից մեկն էր, որն իր ապրած կյանքի տարիներից 60-ը նվիրել էր հայ մշակույթին, թատրոնին:

Դեռ հետո, երբ նրան ճանաչողները կարողանան մի փոքր դուրս գալ վարպետի կորստյան կսկիծի ճիրաններից, միայն այդ ժամանակ են հասկանալու, թե ինչ մեծություն էր այդ բարի մարդը: Նա լքեց այս աշխարհն ու այնտեղ, մի բարձր անմեղության մեջ միացավ հայ մշակույթի աստղաբույլին:

Հիշատակդ վառ, Վարպետ:

***

Երվանդ Ղազանչյանը ծնվել է 1937թ. հունիսի 2-ին, Երեւանում: 1953-ին ընդունվել ու 1958-ին ավարտել է Երեւանի գեղարվեստաթատերական ինստիտուտի դերասանական բաժինը: Նույն ինստիտուտում 1962-65թթ. սովորել է ռեժիսորական արվեստ: Գ.Կովստանգովի ղեկավարությամբ 1964-65թթ. Պետերբուրգիՙ Մ.Գորկու անվան պետական ակադեմիական թատրոնում ռեժիսորական բարձրագույն կուրսեր է անցել: Շատ թատրոններ են վայելել Երվանդ Ղազանչյանի ներկայությունըՙ Պատանի հանդիսատեսի, Կապանիՙ Շիրվանզադեի անվան, Երեւանի Գ. Սունդուկյանի անվան, Գյումրու Վարդան Աճեմյանի անվան եւ այլն:

1993 թվականից ղեկավարել է Հ. Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի թատրոնը:

Ղազանչյանն իր գիտակցական ողջ կյանքի ընթացքում տարբեր թատրոնների բեմեր ողողել է հայ եւ համաշխարհային դասականների բազմաթիվ գործերով, որոնցից նշանավոր են, օրինակ, Ժան Պոլ Սարտրի «Անթաղ մեռելները», Ալեքսանդր Շիրվանզադեի «Պատվի համարը», «Մորգանի խնամին», Ֆյոդոր Դոստոեւսկու «Ապուշը», Եղիշե Չարենցի «Երկիր Նայիրին», Արիստոֆանեսի «Լիսիստրաստեն», Մոլիերի «Քաղքենին ազնվական», Շեքսպիրի «12-րդ գիշերը» եւ այլն:

2000-ականներից Երվանդ Ղազանչյանը ամեն տարի իր վարպետությունն է փոխանցել Լիբանանում:

Տարիներ շարունակ նա իր վարպետությունն է փոխանցել նաեւ Լիբանանում ՀԲԸՄիության «Վահրամ Փափազյան» թատերախմբի անդամներին, բեմադրել բազմաթիվ պիեսներ այնտեղ, սիրելին է դարձել նաեւ լիբանանահայությանը:

Կրկին... կրկին խոնարհում ու հարգանք նրա վաստակին:

 
 

ԱԶԳ ՕՐԱԹԵՐԹ - ՄՇԱԿՈՒՅԹ #30, 02-08-2019

AZG Daily #38, 11-10-2019

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ