RSS | FACEBOOK | PDF | PDF-Culture
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՄԵՐ ՄԱՍԻՆ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵՔ «ԱԶԳ»ԻՆ
#028, 2019-07-19 > #029, 2019-07-26 > #030, 2019-08-02 > #031, 2019-08-23

ԱԶԳ ՕՐԱԹԵՐԹ - ՄՇԱԿՈՒՅԹ #30, 02-08-2019



Տեղադրվել է` 2019-08-02 12:43:14 (GMT +04:00)


Ընթերցված է` 727, Տպվել է` 0, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ՖՐԱՆՍԻԱՑԻՆԵՐԸ ՊԱՐԵՑԻՆ ՀԱՅԿԱԿԱՆ ԲՆՈՒԹՅՈՒՆԸ

Ա. Բ.

Հուլիսի 7-15-ին տարբեր բնագավառների հինգ ֆրանսիացի արվեստագետներ Հայաստանում մասնակցեցին «Պարել բնությունը» վերնագրով նախագծին: Այն նախաձեռնել էր փարիզաբնակ պարուհի եւ պարադիր Լիլիթ Վարդանյանը : Նախագիծը տեղի ունեցավ Գորիսում ու շրջակա գյուղերում (Խնձորեսկ, Հալիձոր, Քարահունջ) եւ Շուշիում: Արվեստագետներին միավորում էր նրանց վերաբերմունքը մարմնի եւ շարժման հանդեպ. տարբեր վայրերում նրանք կատարեցին պարային իմպրովիզացիաներՙ ըստ տեղի ներշնչանքի: Նախագծի երկրորդ փուլը նախատեսված է կատարել հոկտեմբերին:

Լիլիթ Վարդանյանը ուսանել է Երեւանի պարարվեստի ուսումնարանում, 2006-ին ավարտել է Փարիզի Ազգային կոնսերվատորիայի ժամանակակից պարի բաժինը, այնուհետեւ կրթությունը շարունակել պարի տեսության գծով Սորբոնի համալսարանի պարի բաժնում: Որպես պարուհի աշխատել է «Արմեն դանս» եւ «Ուտերպանի մարդիկ» խմբերում: Մասնակցել է պարային փառատոների Ֆրանսիայում, տարբեր խմբերի հետ կամ առանձին հանդես է եկել նաեւ Շվեյցարիայում, Մալթայում, Ստոկհոլմում: 2007-ին Երեւանի օպերայի եւ բալետի թատրոնի պարողներին եւ պարարվեստի ուսումնարանի աշակերտներին ուսուցանել է ժամանակակից պար: 2011-ին «Շանթ» հեռուստատեսության «Պարիր, թե կարող ես» ծրագրին մասնակցել է որպես ժյուրիի անդամ եւ պարուսույց: 2018-ին բեմադրել է «Ջրաներկ» կարճ պարային բեմադրությունը պարարվեստի քոլեջի ավարտական կուրսի համար:

 
 

ԱԶԳ ՕՐԱԹԵՐԹ - ՄՇԱԿՈՒՅԹ #30, 02-08-2019

AZG Daily #31, 23-08-2019

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ