RSS | FACEBOOK | PDF | PDF-Culture
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՄԵՐ ՄԱՍԻՆ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵՔ «ԱԶԳ»ԻՆ
#028, 2019-07-19 > #029, 2019-07-26 > #030, 2019-08-02 > #031, 2019-08-23

ԱԶԳ ՕՐԱԹԵՐԹ - ՄՇԱԿՈՒՅԹ #30, 02-08-2019



Տեղադրվել է` 2019-08-02 12:43:14 (GMT +04:00)


Ընթերցված է` 676, Տպվել է` 0, Ուղարկվել է էլ.փոստով` 0

«ՕԳՆԱԿԱՆՆԵՐԸ» ԵՐԱԺՇՏԱԿԱՆ ԿՈՄԵԴԻԱՅԻ ՀԱՂԹԱՐՇԱՎԸ

Պատրաստեց Հ. ԾՈՒԼԻԿՅԱՆԸ

Նյու Յորք քաղաքի «Գրենիչ վիլիջ» արվարձանում, որը գրողների եւ արվեստագետների կենտրոն է համարվում, հունիսի 20-ից մինչեւ հուլիսի 21-ը ներկայացվեց Մանուել (Մաննի) Հակոբյանի եւ Բրայան Բլասկիի համահեղինակությամբ գրված «Assistants» (Օգնականները) մեկ գործողությամբ երաժշտական կոմեդիան, տեղեկացնում է Արամ Արքունը «Միրոր Սփեքթեյթրի» էջերում:

Նախքան տեղի «Players» թատրոնում ներկայացվելը, պիեսը 2015-ին առաջին անգամ բեմադրվել է Հոլիվուդի «Ֆրինջ» փառատոնի (Fringe Festival) օրերին եւ համարվել լավագույն երաժշտական կոմեդիա, որն անպայման պետք է տեսնել: LA Music Blog-ի կողմից ընդգրկվել է «5 լավագույն երաժշտական պիեսների» շարքում: Ըստ Հակոբյանի, սակայն, պիեսը ամբողջովին վերանայվել է եւ վերամշակվել նախքան նորից բեմադրվելը Նյու Յորքում:

Պիեսը վեր է հանում Հոլիվուդում աշխատող օգնականների դերը, որոնք ինչ-որ բան անելով իրենց առաջընթացի համար, ամեն ինչ անում են ուրիշների հաջողության համար:

Հակոբյանը քաջածանոթ է որպես գրողիՙ մրցանակակիր վիդեո-խաղերի շարքի, որի մեջ մտնում են «Titanfall-ը»: Նա հորինում է պատմությունները, կերպարները եւ երկխոսությունները: Երեսուներկու տարեկան է եւ մեծացել է Լեքսինգտոնում (Մասաչուսեթս), բայց հետագայում տեղափոխվել է Լոս Անջելես, որտեղ աշխատանքի է անցել հեռուստատեսային շոուներից մեկում, ինչն էլ հարթակ է ծառայել ավելի առաջ գնալու:

Հայրըՙ Ռոջեր Հակոբյանը, վավերագրական ֆիլմեր է արտադրել եւ միաժամանակ երաժիշտ է եղել: Ռոք փառատոներ է կազմակերպել Ուոլթհեմում (Մասաչուսեթս):

Մանուելը խոստովանում է, որ շատ է ոգեշնչվել Բիլի Ուայլդերից, իսկ երաժշտության ասպարեզում իր ստեղծագործությունները փանքի, ռոքի եւ ժողովրդականի խառնուրդ են: Ամբողջովին երաժշտական թատրոնի անցյալ ունեցող իր համահեղինակ Բլասկիի հետ ստեղծում են, իրենց համոզմամբ, եզակի, դիտարժան պիեսներ:

Մանուելը անցյալ փետրվարից տեղափոխվել է Նյու Յորք, եւ չնայած մինչեւ օրս իր ստեղծագործություններում հայկական թեմաներ կամ կերպարներ չի ընդգրկել, այժմ աշխատում է այդ ուղղությամբ եւ մտածում է, որ հավանաբար իր ստեղծածը կլինի հայի մերձավոր-արեւելյան կերպարը: Նա հայերեն սովորել է իր հորից եւ մտադիր է մոտ ապագայում այցելել Հայաստան իր հոր հետ:

 
 

ԱԶԳ ՕՐԱԹԵՐԹ - ՄՇԱԿՈՒՅԹ #30, 02-08-2019

AZG Daily #31, 23-08-2019

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ