RSS | FACEBOOK | PDF
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՄԵՐ ՄԱՍԻՆ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵՔ «ԱԶԳ»ԻՆ
#029, 2019-07-26 > #030, 2019-08-02 > #031, 2019-08-23 > #032, 2019-08-30 > #033, 2019-09-06

ԱԶԳ ՕՐԱԹԵՐԹ - ՄՇԱԿՈՒՅԹ #31, 23-08-2019



Տեղադրվել է` 2019-08-22 21:28:26 (GMT +04:00)


Ընթերցված է` 47, Տպվել է` 0, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ԱՐՉԻ ԳԱԼԵՆՑԻ ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԵՆՏՐՈՆԸՙ ԱՌՑԱՆՑ

Պատրաստեցՙ ՀԱԿՈԲ ԾՈՒԼԻԿՅԱՆԸ

Սովորական առ ցանց անհատական բլոգներից տարբերվելով Արչի Գալենցի նորաստեղծ «Գալենցի ուսումնասիրությունների կենտրոն» բլոկըՙ հայերեն, անգլերեն եւ ռուսերեն լեզուներով մշակույթի աշխարհում հանդիպման նոր հարթակ է, որտեղ հետաքրքրասերները կարող են ծանոթանալ Գալենցների (Կալենցների) երեք սերունդներիՙ իր պապիՙ Հարություն Խարմանդանյան Կալենցի (1910-1967), տատիՙ Արմինե Պարոնյան Կալենցի (1920-2007), իր հորՙ Սարո Կալենցի (1946-2017) եւ իրՙ Հարություն Արչի Գալենցի (ծնված 1971-ին) կյանքին ու ստեղծագործություններին, գրում է Մուրիել Միրաք-Վայսբախը «Արմինյն Միրոր-Սփեքթեյթր» շաբաթաթերթում:

Տաղանդավոր արվեստագետների ընտանիքի երրորդ շառավիղըՙ Արչին, կրթություն է ստացել Մոսկվայում, Երեւանում եւ Բեռլինում: Երկար տարիներ ապրում եւ ստեղծագործում է Գերմանիայի մայրաքաղաքում: Իր «Interior DAsein» արվեստանոցում բազմիցս կազմակերպել է իր եւ ուրիշ նկարիչների ցուցահանդեսներ: 2016-ին հատուկ ցուցահանդես է նվիրել իր պապին ու տատին: Անցյալ տարի, իրեն համախոհ նկարիչ Անդրեաս Վուլֆի հետ համագործակցելով բացել է «Wolf & Galentz» պատկերասրահը, որտեղ բացի ցուցահանդեսներ կազմակերպելուց, երկու արվեստագետները հանդես են գալիս որպես խորհրդատուներ հավաքորդների եւ արվեստի տարբեր կենտրոնների համար:

Իր նորաստեղծ կայքով (https://galentz. research.org) նա ցանկանում է հիմքերը դնել հետագա ուսումնասիրությունների մի կենտրոնի, անկախ մի ինստիտուտի, որն ուսումնադաստիարակչական գործունեություն կծավալի մշակույթի բնագավառում:

Կայքը, որտեղ ներկայացված են արվեստագետների ընտանիքի անցած կյանքի հարուստ պատմությունը, հոր հանկարծակի մահվան հետեւանքում ստեղծված կալվածքային թնջուկի վերաբերյալ փաստաթղթեր, գործելու է նաեւ որպես բլոգ, որտեղ քննարկումներ են տեղի ունենալու ընտանեկանից բացի այլ հայրենադարձ նկարիչների կյանքի ու ստեղծագործությունների մասին, նաեւ հայկական սյուրռեալիզմի վերաբերյալՙ ինչպես նկարչության, այնպես էլ կինոյում եւ թատերական արվեստում: Մի խոսքով Արչի Գալենցի երազանքն է երկխոսություն ծավալել Հայաստանի եւ սփյուռքի միջեւ, նպատակ ունենալով միասնական մարտավարություն մշակել եւ միմյանց հետ համագործակցել:

 
 

ԱԶԳ ՕՐԱԹԵՐԹ - ՄՇԱԿՈՒՅԹ #31, 23-08-2019

AZG Daily #34, 13-09-2019

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ