RSS | FACEBOOK | PDF
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՄԵՐ ՄԱՍԻՆ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵՔ «ԱԶԳ»ԻՆ
#029, 2019-07-26 > #030, 2019-08-02 > #031, 2019-08-23 > #032, 2019-08-30 > #033, 2019-09-06

ԱԶԳ ՕՐԱԹԵՐԹ - ՄՇԱԿՈՒՅԹ #31, 23-08-2019



Տեղադրվել է` 2019-08-22 21:28:26 (GMT +04:00)


Ընթերցված է` 78, Տպվել է` 0, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ԷՍԹԵՐ ՄԱՆՆԻ ԵՎ ԼԵՎՈՆ ՄԻՆԱՍՅԱՆԻ ՎԵՊԸՙ ԵՐԿՈՒ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԳՐԱԿԱՆ ՄՐՑԱՆԱԿԻ ԹԵԿՆԱԾՈՒ

Ա. Բ.

Հայաստանը միաժամանակ մասնակցում է ֆրանսալեզու գրականության երկու միջազգային մրցանակաբաշխության` ի դեմս Էսթեր Մաննի եւ Լեւոն Մինասյանի «Հրեշտակների ճոպանը» վեպի («Վեն դայոր» հրատարակչություն, 2018):

Հեղինակավոր «Լեոպոլդ Սենգոր» եւ Հինգ մայրցամաքների ֆրանսախոս գրական մրցույթների ընտրող հանձնաժողովները կոչ են արել կարդալ այս վեպը, որն ընթերցողին հրավիրում է «մի գեղեցիկ ամառ անցկացնել հպարտ եւ կատաղի Հայաստանի արեւի շողերի ներքո»: Ըստ «Լեոպոլդ Սենգոր» մրցանակի կազմակերպիչների. «Սա խիստ յուրահատուկ, մի զույգիՙ չորս ձեռքով գրված վեպ է: Է՛լ ավելի անսպասելի է տեսնել այն «Սենգոր» մրցանակի եզրափակիչ փուլի մասնակիցների ցուցակում: «Առանձնահատուկ մրցանակ» այս գեղեցիկ առաջին վեպի համա՞ր: Մենք ռիսկի ենք դիմում եւ ձեզ ենք ներկայացնում գրական այս մարգարիտը, որը հիացրեց մեր ժյուրիի անդամներին: Հայտնաբերե՛ք այն, ընթերցե՛ք եւ վերընթերցե՛ք «Սենգոր» մրցանակի բոլոր 11 ֆինալիստների հետ միասին Ֆրանսիայի լավագույն գրախանութներում կամ գրադարաններում»:

Լեւոն Մինասյանը ծնվել է Գյումրիում, ուսանել է Երեւանի գեղարվեստա-թատերական ինստիտուտում: Որպես դերասան աշխատել է Գյումրու «Առասպելի դպրաթատրոն» եւ Վարդան Աճեմյանի անվան թատրոններում: Կինոկրթություն է ստացել Փարիզ 8-րդ համալսարանում, 1996-ին ստացել է իր մագիստրոսական դիպլոմը գերազանցությամբ: Նկարահանել է «Գարնան սկզբին» (1997), «Terra Emota» (1999), «Lux Aeterna» (1999), «Անդրծովյան սիրահարները» (2000), «Ես սիրում եմ քո դեմքը» (2001), «Անուրջներ այլ տեղից. փնթփնթանի օրագիրը» (2003), «Դաշնամուրը» (2011), «Սանդվիչ կղզու մարդը» (2015) կարճամետրաժ ֆիլմերը: 2017-ին էկրան բարձրացավ նրա բեմադրած «Բրա՛վո, վիրտուոզ» հայ-ֆրանսիա-բելգիական արտադրության լիամետրաժ ֆիլմը: Մինասյանի ֆիլմերը մասնակցել են ավելի քան 200 միջազգային կինոփառատոների եւ արժանացել 50 մրցանակի: Հաճախ համագործակցում է կնոջՙ ֆրանսիացի սցենարիստ եւ գրող Էսթեր Մաննի հետ:

 
 

ԱԶԳ ՕՐԱԹԵՐԹ - ՄՇԱԿՈՒՅԹ #31, 23-08-2019

AZG Daily #34, 13-09-2019

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ