RSS | FACEBOOK | PDF
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՄԵՐ ՄԱՍԻՆ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵՔ «ԱԶԳ»ԻՆ
#029, 2019-07-26 > #030, 2019-08-02 > #031, 2019-08-23 > #032, 2019-08-30 > #033, 2019-09-06

ԱԶԳ ՕՐԱԹԵՐԹ - ՄՇԱԿՈՒՅԹ #31, 23-08-2019



Տեղադրվել է` 2019-08-22 21:28:26 (GMT +04:00)


Ընթերցված է` 150, Տպվել է` 1, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ԺԱՄԱՆԱԿԱԿԻՑ ԱՐՎԵՍՏԻ ԿԱՑԱՐԱՆ ԹԱԼԻՆՈՒՄ

Ա. Բ.

Հուլիսի 15-25 Արագածոտնի մարզի Թալին քաղաքում անցկացվեց «Eco Art AIR» ժամանակակից արվեստի կացարանը, որի շրջանակներում ութ արվեստագետ 10 օր շարունակ ապրեցին ու ստեղծագործեցին Թալինումՙ թափոններն ու անտեսված նյութերը ձեւափոխելով ժամանակակից արվեստի առարկաների: Նախագծերն իրագործելիս նրանց համար որպես նյութ ծառայեց շրջակա միջավայրը վնասող նյութերի վերափոխման ձեւերի ուսումնասիրությունն ու դրանց միջոցով արվեստային օբյեկտներում էկո համակարգի խնդիրների արտացոլման խնդրականացումը: Արդյունքները ցուցադրվեցին Թալինի մշակույթի տանն ու հարակից զբոսայգում:

Մասնակից արվեստագետներն էին Հասմիկ Ավետիսյանը, Սիրանուշ Աղաջանյանը, Ռուզան Պետրոսյանը, Հովնան Քարտաշյանը, Էդգար Ամրոյանը, Արաքս Սահակյանը, Մարգարիտա Ղազարյանը (Հայաստան) եւ Ռամոն Ռիկո Կարպենան (Իսպանիա): Ծրագիրը կազմակերպել էր «Այսօր Արթ Նախաձեռնություն» հասարակական կազմակերպությունը (ղեկավարՙ Լիլիթ Ստեփանյան), իսկ ծրագրի հովանավորն է Հայաստանում Շվեյցարիայի զարգացման եւ համագործակցության գործակալությունը:

 
 

ԱԶԳ ՕՐԱԹԵՐԹ - ՄՇԱԿՈՒՅԹ #31, 23-08-2019

AZG Daily #34, 13-09-2019

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ