RSS | FACEBOOK | PDF
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՄԵՐ ՄԱՍԻՆ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵՔ «ԱԶԳ»ԻՆ
#029, 2019-07-26 > #030, 2019-08-02 > #031, 2019-08-23 > #032, 2019-08-30 > #033, 2019-09-06

ԱԶԳ ՕՐԱԹԵՐԹ - ՄՇԱԿՈՒՅԹ #31, 23-08-2019



Տեղադրվել է` 2019-08-22 21:28:26 (GMT +04:00)


Ընթերցված է` 54, Տպվել է` 0, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ԱՆԻՄԱՑԻԱՆ ՎԵՐԱԿԵՆԴԱՆԱՑՆՈՒՄ Է ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆԸ

Հ.Ծ.

Նորագույն տեխնոլոգիական միջոցները հնարավորություն են տալիս ոչ միայն լսել եղեռնը վերապրած մեր նախնիների վկայությունները, այլեւ էկրանի վրա տեսնել, թե ինչպես են նրանք անցնում այդ ծանր ժամանակների միջով:

Տորոնտոյի (Կանադա) Զորյան ինստիտուտը համագործակցելով հայաստանյան ԲԱՐՍ մեդիայի հետ նախաձեռնել է անիմացիայի միջոցով վերակենդանացնել ականատես վերապրածների բանավոր պատմությունները: Շարքի առաջինը լինելու է Ավրորա Մարտիկանյանի խիզախություն ներշնչող պատմությունը, որը անմիացիոն ֆիլմի վերածվելով էկրաններին ցուցադրվելու է 2020 թվականին: «Ավրորայի արեւածագը» խորագրով ֆիլմը պատմելու է Արեւմտյան Հայաստանի Չմշկածագ գավառակում (Խարբերդի վիլայեթ) 1901-ին ծնված Արշալույս Մարտիկյանի ոդիսականը, որը նմանեցնում են համաշխարհային ճանաչման արժանացած հերոսուհիներիՙ Աննա Ֆրանկի, Մալալա Յուսուֆզայի եւ Նադիա Մուրադի անցած ճանապարհին: Նրանք արդարության, մարդկայնության եւ արժանապատվության համար մղված պայքարի առաջամարտիկներ էին: Արշալույսը 1915-ի Ցեղասպանությունից փրկվելով գրեց իր հուշերը, որն էլ մի տարի անց ֆիլմի վերածվեց, որտեղ ինքն էլ ստանձնեց իր դերը:

Նախագիծը հնարավորություն է տալու հետագա սերունդներին ծանոթանալու հազարավոր ժամեր ներառնող նկարահանված հարցազրույցների հետ, որոնց մեջ կան նաեւ օտարների վկայությունները, ինչպես օրինակ Էլեանոր Աշըր-Բեյքըրի, որ դուստրն էր Վանում 1898-1915 թվերին որպես բժիշկ եւ միսիոներ ծառայած Քլարենս Աշըրի: Մեծ ծախսեր պահանջող ծրագիրը աջակցություն է ստացել Եվրոպայում ZDF/ARTE հանրային հեռուսատընկերությունից, Eurimages-ից, Best Pitch-ից եւ այլ հաստատություններից:

 
 

ԱԶԳ ՕՐԱԹԵՐԹ - ՄՇԱԿՈՒՅԹ #31, 23-08-2019

AZG Daily #34, 13-09-2019

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ