RSS | FACEBOOK | PDF
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՄԵՐ ՄԱՍԻՆ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵՔ «ԱԶԳ»ԻՆ
#029, 2019-07-26 > #030, 2019-08-02 > #031, 2019-08-23 > #032, 2019-08-30 > #033, 2019-09-06

ԱԶԳ ՕՐԱԹԵՐԹ - ՄՇԱԿՈՒՅԹ #31, 23-08-2019



Տեղադրվել է` 2019-08-22 21:28:26 (GMT +04:00)


Ընթերցված է` 70, Տպվել է` 0, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ԻՍՐԱՅԵԼՑԻ ԱՐՎԵՍՏԱԲԱՆԻ ՀԱՅԱԳԻՏԱԿԱՆ ԺՈՂՈՎԱԾՈՒՆ

Ա. Բ.

«Բրիլ» հրատարակչությունը հետմահու լույս է ընծայել իսրայելցի արվեստաբան Նիրա Սթոունի անգլերեն ժողովածունՙ «Ուսումնասիրություններ հայ արվեստի մասին» վերնագրով: Այն ընդգրկում է երջանկահիշատակ հայագետ-բյուզանդագետի տարբեր հոդվածները: Գիրքը խմբագրել է հեղինակի ամուսինըՙ բազմավաստակ գիտնական Մայքլ Սթոունը , որը նույնպես հայտնի է հայագիտական իր բազմաթիվ աշխատություններով:

Դոկտոր Նիրա Սթոունը (1938-2013) ուսանել էր Երուսաղեմի Եբրայական համալսարանում: Դոկտորական ատենախոսություն է պաշտպանել «Երուսաղեմի Հայկական Պատրիարքարանը. Հարանց Վարքը» թեմայով (հրատարակվել է 2007-ին): Տարիներ շարունակ եղել է հայկական եւ արեւելյան քրիստոնեական արվեստի դասախոս Երուսաղեմի Եբրայական համալսարանի արվեստի պատմության բաժնում: Եղել է նաեւ Դուբլինի Չեսթըր Բիթի գրադարանի խորհրդատու, կազմել այնտեղի հայերեն ձեռագրերի եւ մետաղյա կազմերի քարտարանները (հրատարակվել է 2012-ին): Նիրա Սթոունի գիտական հետաքրքրությունների շրջանակը կազմել են Երուսաղեմի արվեստը, հայ արվեստը, Ադամը եւ Եվան հայ արվեստում, սատանայի կերպարը հայ եւ բյուզանդական արվեստում, Սուրբ Երկրի հայկական խճանկարները եւ այլ թեմաներ: Ամուսնու համահեղինակությամբ հրատարակել է անգլերեն աշխատություններՙ հայագիտական, քրիստոնեագիտական, արվեստագիտական տարբեր հրատարակություններում, ինչպես նաեւ «Հայերը. արվեստը, մշակույթը եւ կրոնը» գիրքը (2007):

 
 

ԱԶԳ ՕՐԱԹԵՐԹ - ՄՇԱԿՈՒՅԹ #31, 23-08-2019

AZG Daily #34, 13-09-2019

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ