RSS | FACEBOOK | PDF
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՄԵՐ ՄԱՍԻՆ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵՔ «ԱԶԳ»ԻՆ
#030, 2019-08-02 > #031, 2019-08-23 > #032, 2019-08-30 > #033, 2019-09-06 > #034, 2019-09-13

ԱԶԳ ՕՐԱԹԵՐԹ - ՄՇԱԿՈՒՅԹ #32, 30-08-2019



Տեղադրվել է` 2019-09-02 19:48:11 (GMT +04:00)


Ընթերցված է` 150, Տպվել է` 0, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ՄԵՆԱՊԱՐՈՎՙ ՄԵՔՍԻԿԱՅՈՒՄ

Ա. Բ.

ԱՐԻԿ ԱՍԱՏՈՒՐՅԱՆ, Խորեոգրաֆ, պարող

Այս տարի հրավեր ստացա Մեքսիկայիցՙ մասնակցելու հասուն տարիքի մենապարողների համար կազմակերպած երկրորդ միջազգային փառատոնին, որն անցկացվեց 4-րդ FIDCDMX միջազգային ժամանակակից պարի փառատոնի շրջանակներում:

Իմ «Two Are Better Than One» («Երկուսն ավելի լավ է, քան մեկը») մենապարն ավելի քան 300 գործերի միջից ընտրվել էր լավագույն տասնյակի մեջՙ FIDCDMX փառատոնի մեկնարկային գալա համերգին ներկայացվելու համար:

Այդ երեկո ես հանդես եկա Մեխիկո քաղաքի հնագույն թատրոններից մեկիՙ Teatro de la ciudad Esperanza Iris-ի բեմումՙ Իտալիայից, Արգենտինայից, ԱՄՆ-ից, Ճապոնիայից, Կորեայից, Լատվիայից, Իրանից հրավիրված պարողների համաստեղության մեջ: Նրանցից մեկն էլ Իրանում ծնված ամերիկաբնակ մեր հայրենակցուհի Աիդա Ամիրխանյանն էր, որը ժամանակին պարել է աշխարհահռչակ Մորիս Բեժարի եւ Փինա Բաուշի խմբերում:

FIDCDMX փառատոնն է՛լ ավելի մեծ ներկայացչություն ուներՙ 10 օրվա ընթացքում Մեխիկոյի հանդիսատեսը վայելեց Իտալիայի, Գերմանիայի, Կանադայի, ԱՄՆ-ի, Ավստրիայի, Չինաստանի, Նիդեռլանդների, Շվեյցարիայի մենապարողների եւ խմբերի ներկայացումները:

Իմ մենապարը միայնության մասին էր: Աստվածաշնչի Ծննդոց եւ Ժողովողի գրքերի տողերից ոգեշնչվածՙ ես փորձեցի ստեղծել մի շատ հակասական պատմություն եւ հանդիսատեսի հետ միասին հասկանալ Աստծու կողմից մարդուն «միայնակ չլինելու» պատվիրանին հակասող այսօրվա համատարած մարդկային միայնության խնդրի բուն պատճառը: Իմ գործը հատուկ ուշադրության արժանացավ, քանի որ տարբերվում էր մնացած զուտ պարային աշխատանքներից: Ինչպես հաճախ վերջերս, այս համարում եւս ես փորձեցի գտնել խոսքի եւ պլաստիկայի միաձուլման նոր յուրակերպ մի ձեւ:

Հիանալի կազմակերպված փառատոն էր եւ չնաշխարհիկ մի երկիր...

 
 

ԱԶԳ ՕՐԱԹԵՐԹ - ՄՇԱԿՈՒՅԹ #32, 30-08-2019

AZG Daily #34, 13-09-2019

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ