RSS | FACEBOOK | PDF
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՄԵՐ ՄԱՍԻՆ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵՔ «ԱԶԳ»ԻՆ
#030, 2019-08-02 > #031, 2019-08-23 > #032, 2019-08-30 > #033, 2019-09-06 > #034, 2019-09-13

ԱԶԳ ՕՐԱԹԵՐԹ - ՄՇԱԿՈՒՅԹ #32, 30-08-2019



Տեղադրվել է` 2019-09-02 19:48:11 (GMT +04:00)


Ընթերցված է` 57, Տպվել է` 0, Ուղարկվել է էլ.փոստով` 0

«ԳՐԱՆԻՏԵ ՄԱՐԴԻԿ» ՖԻԼՄԻ ԵՐԿՐՈՐԴ ՇՈՒՆՉԸ

Հ.Ծ.

«Հրաշալի է, որ «Men of Granite» (Գրանիտե մարդիկ, կամ գրանիտցիները) ծրագիրը վերարծարծվում է, այն էլ Արթուր Սարգսյանի նման կայացած պրոդյուսերի ջանքերի շնորհիվ: Ուրախ եմ, որ նա հետաքրքրված է դրանով եւ ցանկանում է ֆիլմի վերածել այնՙ երկրորդ շունչ հաղորդելով այդ նախագծին, նշել է Միլուոկիից (ԱՄՆ) երկարամյա սպորտային մեկնաբան եւ նույն խորագիրը կրող, 2007-ին հրատարակված գրքի հեղինակ Դեն Մանոյանը :

Գրքին եւ ֆիլմին անդրադարձել է լրագրող Թեո Տեյտը Իլինոյսի նահանգի (ԱՄՆ) Գրանիտ Սիթի քաղաքից, գրելով, որ 1940 թվին այդ քաղաքի «Գրանիտ քաղաքի մարտիկները» անունը կրող տղաների բասկետբոլի խումբը 29-5 հաշվով հաղթելով «Հերին» թիմին դարձել է չեմպիոն:

Գիրքը, եւ ապագա ֆիլմը զուտ սպորտային մեկնաբանություն չէ, այլ ընդհանրապես ամենատարբեր բնագավառներում մարտահրավերները հաղթահարելու, կամքի տեր մարդկանց մասին է, որոնք չեն հուսահատվում եւ շարունակում են պայքարել մինչեւ վերջ: Այդ թիմում ընդգրկված են եղել հունգարացիներ, հայեր, հարավսլավցիներ եւ մակեդոնացիներ, որոնք մեծացել են նահանգի «Լինկոլն Փլեյս» կոչված արվարձանում: Նրանց «սխրանքը» օրինակելի էր եւ անժամանցելի: Ցանկալի էր, որ ֆիլմի վերածվի, որպեսզի հաջորդող սերունդները ինչ-որ բան սովորեն նրանցից:

Տեյտը գրում է, որ գիրքը ֆիլմի վերածելու գաղափարը նոր չէ: «Սա երկրորդ փորձն է: Առաջինը նախատեսված էր սկսել 2015-ին, երբ Միլուոկիից բարերար Ալբերտ Նիկոլասը 1.3 միլ. դոլար հատկացրեց պրոդյուսեր Վալերի ՄկՔաֆրիինՙ սկսելու նկարահանումները: Բայց Նիկոլասը վախճանվեց 2016-ին եւ ֆինանսական հետագա դժվարությունների պատճառով նկարահանումները դադարեցվեցին եւ սկսվեցին բյուջեի սխալ կառավարման վերաբերյալ դատական հետաքննությունները: Այժմ հույս ունենք, որ գտնվել է ճիշտ պրոդյուսերը, եւ մոտ 6 ամսից մենք կունենանք հիանալի մի ֆիլմ:

Սարգսյանը հոլիվուդյան 17 հաջողված ֆիլմերի (ներառյալ Ջեկի Չանի եւ Քրիս Տակերի մասնակցությամբ «Rush Hour» շարքի ֆիլմերի) պրոդյուսերն է: Նա շատ տաղանդավոր է», եզրակացնում է հոդվածի հեղինակը:

Նկար 1. 1940-ի մարտիկները, որոնցից 4-ը հայեր են

 
 

ԱԶԳ ՕՐԱԹԵՐԹ - ՄՇԱԿՈՒՅԹ #32, 30-08-2019

AZG Daily #34, 13-09-2019

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ