RSS | FACEBOOK | ISSUU | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՄԵՐ ՄԱՍԻՆ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵՔ «ԱԶԳ»ԻՆ
#031, 2019-08-23 > #032, 2019-08-30 > #033, 2019-09-06 > #034, 2019-09-13 > #035, 2019-09-20

ԱԶԳ ՕՐԱԹԵՐԹ - ՄՇԱԿՈՒՅԹ #33, 06-09-2019



Տեղադրվել է` 2019-09-05 21:57:09 (GMT +04:00)


Ընթերցված է` 95, Տպվել է` 0, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ԲԱՆԱՍՏԵՂԾՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՆՈՐ ԳՐՔՈՒՅԿ ԱՅԺՄ ԵՐԵՎԱՆՈՒՄ

«ՀԱՅԿԱԿԱՆ ՊԱՏԵՐԱԶՄԻ ԵՎ ԽԱՂԱՂՈՒԹՅԱՆ ՊՈԵՄՆԵՐ»

Երեւան: «Էդիթ Պրինտ» հրատարակչություն, 2019

Կարծիքներ`

«Մեծապես խորհուրդ եմ տալիս կարդալ» - Ջեյմս Շեյր, բանաստեղծ, Մեծ Բրիտանիա

«Իսկապես հզոր համագործակցություն» - Ֆերգյուս ՄակԳոնիգալ, բանաստեղծ, Մեծ Բրիտանիա

«Շատ հետաքրքրաշարժ հավաքածու է» - Մայքլ Թոմաս, գրող եւ դասախոս, Բաց Համալսարան, Մեծ Բրիտանիա

Գրքի մասին

Լիանա Հայրապետյանի եւ Փիտեր Սաթոնի բանաստեղծությունների այս նոր հավաքածուն, անդրադառնում է հայազգի բանաստեղծի եւ մեր երկրի երկարամյա բրիտանացի բարեկամի զուգահեռ տեսակետներինՙ ցեղասպանության եւ ազգային ինքնության թեմաներին: Կորցված հայրենիքի, զոհաբեր սիրո, քաղաքականության, ազգային խոհանոցի, սփյուռքի անսահման երազների պատկերները ողողված են Մեծ Եղեռնի եւ հայ ազգի ամբողջ պատմության ողբերգալից իրականությամբ: Գիրքը կազմված է 37 բանաստեղծություններից: Հավաքածուն հազվադեպ է, քանի որ չնայած հիմնականում գրված է անգլերեն լեզվով, բայց նաեւ ընդգրկում է հայերեն բանաստեղծություններ, ինչպես նաեւ գունավոր պատկերագրումներ:

Գիրքը հրատարակվել է Լոնդոնի Թեքեյան խնամակալ մարմնի (The Tekeyan Trust London) աջակցությամբ, որն աշխատում է հայ մշակույթի, գիտության եւ արվեստի խթանման ուղղությամբ: Գրքի շնորհանդեսը տեղի է ունեցել Լոնդոնի Սուրբ Սարգիս եկեղեցու Գյուլբենկյան սրահում 2019 թ. ապրիլի 28-ին: Գիրքը ներկայացվել է նաեւ Լոնդոնի Ստուդիո Բ սրահում, եւ մայիսի 10-ին հեղինակները մասնակցել են Չիփփինգ Քեմփդընի գրական փառատոնին (Մեծ Բրիտանիա): Գիրքը արժանացել է բարձր գնահատականի եւ ջերմ ընդունելության բրիտանացի գրասեր հասարակության կողմից: Երեւանում գիրքը առաջին անգամ ներկայացվել է օգոստոսի 31-ին, «Թեքեյան Կենտրոնի» դահլիճում:

Առաջիկա սեպտեմբերի 13-ին գիրքը կներկայացվի Երեւանի պետական համալսարանի գրական կոնֆերանսի շրջանակներում:

Լիանա Հայրապետյանը բանաստեղծ է, կինոռեժիսոր եւ տնտեսագետ: Նրա համահեղինակած կարճամետրաժՙ «Սիրովՙ Զաք» ֆիլմը արժանացել է 2017 թվականին Կանադայի կարճամետրաժ ֆիլմերի փառատոնի մրցանակին: Նա իր առաջին բանաստեղծությունները գրել է հայերեն եւ ռուսերեն լեզուներով դեռ մանուկ հասակում: Այժմ դասախոսում է ֆինանսներ Արեւմտյան Լոնդոնի համալսարանում եւ հանդիսանում է Կրեատիվ լրատվամիջոցների ձեռներեցության մագիստրոսի ծրագրի հիմնադիրներից մեկը:

Փիթեր Սաթոնը գրող, թարգմանիչ եւ խմբագիր է: Նրա պոեզիան տպագրվել է ամսագրերում, ներառյալ «Օրբիսը» (178, 184), նրա պիեսները բեմադրվել են: 2014 թվականին թարգմանել է «Փիերս փլաումըն» միջնադարյան բանաստեղծությունը ժամանակակից անգլերենի: Նա ապրել է Սովետական Հյաստանում եւ այդ ժամանակից ի վեր մնացել է մեր երկրի բարեկամը:

Գիրքը վաճառվում է

«Բուկինիստ», «Նոյյան Տապան», «Արտ Բրիջ» գրախանութներում:

 
 

ԱԶԳ ՕՐԱԹԵՐԹ - ՄՇԱԿՈՒՅԹ #33, 06-09-2019

AZG Daily #43, 15-11-2019

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ