RSS | FACEBOOK | ISSUU | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՄԵՐ ՄԱՍԻՆ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵՔ «ԱԶԳ»ԻՆ
#031, 2019-08-23 > #032, 2019-08-30 > #033, 2019-09-06 > #034, 2019-09-13 > #035, 2019-09-20

ԱԶԳ ՕՐԱԹԵՐԹ - ՄՇԱԿՈՒՅԹ #33, 06-09-2019



Տեղադրվել է` 2019-09-05 21:57:09 (GMT +04:00)


Ընթերցված է` 90, Տպվել է` 0, Ուղարկվել է էլ.փոստով` 0

«ԱՐՓԱ» ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԿԻՆՈՓԱՌԱՏՈՆԸՙ ՆՈՅԵՄԲԵՐԻՆ

Հ.Ծ.

«Արփա» միջազգային 22-րդ կինոփառատոնը նախատեսված է այս տարի անցկացնել նոյեմբերի 8-10-ը հոլիվուդյան վետերաններին պատկանող «Legion Post 43» թատրոնում: Տասնչորս տարի շարունակ կինոփառատոնը անց է կացվել Հոլիվուդի եգիպտական թատրոնում, բայց ներկայիս «Netflix-ը» այն գնել է եւ վերանորոգում է: «Legion Post 43» թատրոնը, որը հոլիվուդյան լեգենդներ դարձած Համֆրի Բոգարդի, Չարլտոն Հեստոնի, Կլարք Գեյբլի եւ Շիրլի Թեմպլի նման աստղերի շնորհքն է վայելել, հիմնովին վերանորոգված կինոթատրոն եւ միջոցառումներ անցկացնելու վայր է դարձել, եւ կինոփառատոնի կազմակերպիչ հանձնախումբը խոստացել է ամեն ջանք գործադրել, որ փառատոնը պահպանի իր հեղինակությունը: Նոր սարքավորումներով եւ ձայնային ժամանակակից համակարգով հագեցած 1929-ին կառուցված պատմական այդ շենքում այս տարի եւս ցուցադրվելու են լավագույն կարճամետրաժ, լիամետրաժ եւ վավերագրական ֆիլմեր: Դրանցից մեկը, որը բացման օրն է ցուցադրվելու «Sand and Fire» (Ավազ եւ կրակ) խորագրով մարոկկոցի ռեժիսոր Սուհեյլ Բեն Բարկայի ֆիլմն է, որ 17-րդ դարում տեղի ունեցած էպիկական պատմություն էՙ ներկայացված միջազգային համբավ վայելող աստղաբույլի կողմից:

«Միրոր-Սփեքթեյթր» շաբաթաթերթի լրատվությունը նշում է, որ ֆիլմարտադրողի տատիկը հայկական ծագում ունի եւ ֆիլմում հնչելու է «Դլե Յամանի» երաժշտությունը:

 
 

ԱԶԳ ՕՐԱԹԵՐԹ - ՄՇԱԿՈՒՅԹ #33, 06-09-2019

AZG Daily #46, 06-12-2019

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ