RSS | FACEBOOK | PDF
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՄԵՐ ՄԱՍԻՆ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵՔ «ԱԶԳ»ԻՆ
#031, 2019-08-23 > #032, 2019-08-30 > #033, 2019-09-06 > #034, 2019-09-13 > #035, 2019-09-20

ԱԶԳ ՕՐԱԹԵՐԹ - ՄՇԱԿՈՒՅԹ #33, 06-09-2019



ԱՆԴՐԱԴԱՐՁ

Տեղադրվել է` 2019-09-05 21:57:09 (GMT +04:00)


Ընթերցված է` 60, Տպվել է` 0, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ՊԱՆԾԱԼԻ ԵՐԵԿՈՅ ԿՈՄԻՏԱՍ ՎԱՐԴԱՊԵՏԻՆ ՆՈՒԻՐՈՒԱԾ

Պուէնոս Այրէս, «Հայ Ձայն» կայքէջ

Պուէնոս Այրեսի «CCK» կեդրոնական եւ արդիական համերգասրահում, Կոմիտաս Վարդապետին նուիրուած` Հայկական բարեգործական ընդհանուր միութեան կողմէ կազմակերպուած համերգ տեղի ունեցաւ օգոստոսի 30-ին, անոր ծննդեան 150-ամեակի առթիւ:

Դահլիճը լիքն էր հայ եւ ոչ հայ երաժշտասէրներով, մթնոլորտը պատրաստՙ գրկաբաց ընդունելու հայկական կենսարար հովերը այս հեռաւոր ափերուն, բարձր եւ ուշադիր տրամադրութեամբ:

Դաշնակահարուհի Մարիաննա Աբրահամյանը, Հայաստանէն հրաւիրուած, նուագեց վեց պար. «Երանգի», «Ուլաբի», «Մարալի», «Շուշիկի», «Հետ ու առաջ» եւ «Շորոր»: Արգենտինահայ մեցցո-սոպրանո Սոլանժ Մերտինեանը, քաղցր եւ յուզիչ կատարումով երգեց «Շողեր ջան», «Օրօր», «Ախ, Մարալ ջան» եւ «Կաքաւիկ» երգերը: Սամի Մերտինեանը, ճանաչուած ջութակահարը, Մարիաննայի նուագակցութեամբ կատարեց «Ծիրանի ծառ» եւ «Կռունկ»: Մենակատարներից էր նաեւ ֆրանսա-ամերիկացի թաւջութակահար Իվ Թարամրան, որ նուագեց «Չինար ես» եւ «Դլէ եաման»: Տաղանդաւոր այս չորս երիտասարդ երաժիշտները միասինՙ հանդիսատեսին պարգեւեցին «Ալ այլուղս», «Քելեր Ցոլեր» եւ «Հոյ նազան» ստեղծագործությունները:

Մաէստրօ Ալվարօ Յակոբեանը, համերգի արուեստագիտական ղեկավարը, ներկայացուց Մոնթեվիտէոյի իր «Կռունկ» երգչախումբը, որ հանդէս եկաւ «Քրիստոս ի մէջ» եւ «Մեծացուսցէ» շարականներով, այս վերջինըՙ արական ձայներով միայն, ինչպէս Հայր Կոմիտասը ստեղծած էր նախնապէս: Յաջորդաբար, քառաձայն երգչախումբը երգեց սիրուն «Ալագեազ»ը եւ հզօր «Հիմի էլ լռենք»ը:

Առաջին անգամ ըլլալով հնչեց Հարաւամերիկայի մէջ «Պանծա՛, դու հայ Միութիւն» քայլերգը, որը ՀԲԸՄ-ը պատուիրել էր Կոմիտասին: Վարդապետը նամակով խորհուրդ կու տար. «Պէտք է կարճ ըլլայ, հակիրճ, ժողովրդական լեզուով եւ մատչելի: Որքան պարզ, այնքան վեհ»: Սակայն, ստեղծագործումը յապաղեց, եւ Բարեգործականի այն ժամանակուայ ղեկավարները ստիպուած եղան մի ուրիշ քայլերգ որդեգրելՙ «Աւետիս հայեր, ա՛լ սուգը մէկդի», որ մինչեւ այսօր շրջանառութեան մէջ է: «Արդարութիւնը այսօր կը կատարուի», յաղթականօրէն ըսաւ Մաէստրօ Յակոբեանը, եւ երգչախումբը երգեց «Պանծա, Հայ Միութիւն», արժանանալով հանդիսատեսին բուռն ծափահարութեան:

ՀԵԸ-ի անդամ, հանդիսավար Ալեքսիս Մուրատեանը հրաւիրեց Ռուբէն Կետիկեանին, ՀԲԸՄ-ի ատենապետ, եւ Ատոլֆօ Իզմիրլեանին, վարչութեան անդամ, որպէսզի գնահատանքի պատուոգրեր յանձնեն երաժիշտներուն եւ CCK-ի ղեկավար Gustavo Muzzi-ին:

Յուզիչ եւ նշանակալի այս հանդիպումը իր աւարտին հասաւ բոլոր արուեստագէտներու մասնակցութեամբՙ «Երեւան բաղ եմ առել» եւ «Արեւը կայնէ էսօր» խմբերգերի կատարումով:

Այժմ կը մնան հրաշալի երեկոյի յուշերըՙ մեր սիրելի Կոմիտաս Վարդապետին մեղեդիներըՙ մեր հոգիներուն մէջ ծուարած:

 
 

ԱԶԳ ՕՐԱԹԵՐԹ - ՄՇԱԿՈՒՅԹ #33, 06-09-2019

AZG Daily #38, 11-10-2019

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ