RSS | FACEBOOK | PDF
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՄԵՐ ՄԱՍԻՆ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵՔ «ԱԶԳ»ԻՆ
#032, 2019-08-30 > #033, 2019-09-06 > #034, 2019-09-13 > #035, 2019-09-20 > #036, 2019-09-27

ԱԶԳ ՕՐԱԹԵՐԹ - ՄՇԱԿՈՒՅԹ #34, 13-09-2019



Տեղադրվել է` 2019-09-12 20:52:52 (GMT +04:00)


Ընթերցված է` 55, Տպվել է` 0, Ուղարկվել է էլ.փոստով` 0

«ԿԱՆԱՅՔ, ՖՐԱՆՍԻԱԿԱՆ ՆՈՐԱՁԵՎՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ Ա. ԱՇԽԱՐՀԱՄԱՐՏԸ»

Հ. ԾՈՒԼԻԿՅԱՆ, (The Arm. Mirror-Spectator)

Վերոնշյալ խորագրով աննախադեպ ցուցահանդես է բացվել սեպտեմբերի 5-ին Նյու Յորքի «Bard Graduate Center» պատկերասրահում: Այն քննության է առնում Առաջին աշխարհամարտի տարիներին Ֆրանսիայում նորաձեւության, պատերազմի եւ գենդերային քաղաքականության հարաբերությունները: Կանայք այդ ժամանակաշրջանում զինակոչի ենթարկեցին իրենց կարողությունները Ֆրանսիայի տնտեսությունը կանգուն պահելու համար: ժաննա Պակենը , Ժաննա Լանվենն ու Ջեննի Սակերդոտը եռանդուն գործարար կանայք էին մինչեւ 1914 թիվը: Բայց պատերազմը խթանեց, որ նրանք միջազգային ճանաչման արժանանան: Առանձնակի հաջողությունների հասավ Գաբրիելլա Շանելը : Մինչ ռազմաճակատի առաջնային գծում ֆրանսիական բանակը թշնամու դեմ էր կռվում, ֆրանսիացի կանայք քաջաբար պայքարում էին իրենց ընտանիքների կարիքները հոգալու եւ, միաժամանակ, թիկունքում պաշտպանելու երկրի շահերը: Անբացատրելի է, թե ինչու նրանք քվեարկելու իրավունք չստացան Ֆրանսիայում մինչեւ 1944 թվականը:

Մանրազնին ուսումնասիրություններից հետո, ցուցահանդեսի կուրատորներ Մոդ Բաս-Կրուգերն ու Սոֆի Քյուրքճյանը նորաձեւության գլխավոր տներից եւ թանգարաններից կարողացել են ձեռք բերել ամենանրբաճաշակից ամենաառօրյա հագուստները, պատերազմական ժամանակների փեշերը, շրջազգեստները, բլուզները, ժակետները, հիվանդապահների եւ շտապ օգնության ծառայության աշխատակիցների համազգեստները, զինվորական գլխարկները եւ սգազգեստները, որնք առաջին անգամ են ցուցադրվում Մ. Նահանգներում: Դրանց զուգահեռ տպագիր նյութեր (բացիկներ, գովազդային պաստառներ, լուսանկարներ եւ նորաձեւության պարբերականներ) եւս ցուցադրվում են Նյու Յորքում: «Bard Graduate Center-ի» համագործակցությամբ Յեյլ համալսարանի հրատարակչությունը լույս է ընծայել այս առթիվ 375 էջանոց գունազարդ մի կատալոգ պատրաստված կուրատորներ Բաս-Կրուգերի եւ Քյուրքճյանի կողմից:

Նկար 1. Պոլ Իրիբ: «Սվինը», վիմագրություն, 1917 թ.

 
 

ԱԶԳ ՕՐԱԹԵՐԹ - ՄՇԱԿՈՒՅԹ #34, 13-09-2019

AZG Daily #39, 18-10-2019

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ