RSS | FACEBOOK | PDF
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՄԵՐ ՄԱՍԻՆ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵՔ «ԱԶԳ»ԻՆ
#032, 2019-08-30 > #033, 2019-09-06 > #034, 2019-09-13 > #035, 2019-09-20 > #036, 2019-09-27

ԱԶԳ ՕՐԱԹԵՐԹ - ՄՇԱԿՈՒՅԹ #34, 13-09-2019



Տեղադրվել է` 2019-09-12 20:52:52 (GMT +04:00)


Ընթերցված է` 59, Տպվել է` 0, Ուղարկվել է էլ.փոստով` 0

«ԼԵՎԱՆՏԻ ՔՐԻՍՏՈՆԵԱԿԱՆ ՃԱՐՏԱՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆԸ» ՆԱԽԱԳԻԾԸ

Պատրաստեցՙ ՀԱԿՈԲ ԾՈՒԼԻԿՅԱՆԸ, (The Arm. Mirror-Spectator)

Հայկական ուսումնասիրությունների ընկերակցությունը (SAS) իր անդամներից մեկիՙ Ժիրայր Քրիստիանյանի նախաձեռնությամբ վերոնշյալ անվանումով մի նոր կայք (https://ChArLvArchive.org) է հիմնել, նվիրված Մերձավոր Արեւելքի հայ, հույն, վրացի, ասորի եւ արաբ ժողովուրդների եկեղեցիներին, վանքերին եւ ճարտարապետական այլ շինություններին: Նպատակն է նորագույն մեխանիզմների միջոցով պահպանել վերջնական կորստի կամ կործանումի վտանգի առաջ կանգնած անցյալի անգնահատելի ժառանգությունները: Կայքը հնարավոր է եղել ստեղծել մի բարերարի (որը ցանկացել է չհիշատակվել) առատաձեռն նվիրատվության շնորհիվ: Այն որպես հարթակ է ծառայելու գիտական լուրջ ուսումնասիրություններ կատարողների համար, որպեսզի տեղադրեն Լեւանտում (Սիրիայում, Լիբանանում, Թուրքիայում եւ հարեւան տարածքներում) գտնվող քրիստոնեական շինությունների վերաբերյալ իրենց կատարած լուսանկարները, աշխատությունները, փաստագրական գնահատումները, եւայլն: Սկզբնական փուլում տեղադրված 118 վայրերի 3300 լուսանկարները, գծագրերն ու քարտեզները ներկայացնում են աշխարհիկ, հոգեւոր եւ ռազմական կառույցներ բյուզանդական շրջանի Թուրքիայում: Առանձին հետաքրքրություն է առաջացնում Ռոբերտ Վ. Էդուարդսի (Robert W. Edwards) արխիվը: Նա հեղինակ է «Fortifications of Armenian Cilicia» (Հայկական Կիլիկիայի ամրությունները) հատորի եւ պատմական Հայաստանի հայկական, հունական եւ պոնտական հոգեւոր շինությունների վերաբերյալ բազմաթիվ հոդվածների:

«Քրիստիանյանի նախաձեռնությունը ժամանակին արված կարեւոր ծրագիր է, որը միահամուռ ուժերով փորձում է այդ պատմական վայրերի հուշարձանները պահպանել ներկա թվայնացման դարաշրջանում: Հույս ունենք, որ այլ նվիրյալների ջանքերով կկարողանանք հնարավորինս ամբողջական արխիվ ունենալ», նշել է այս առթիվ SAS-ի նախագահ Պետրոս Տեր Մաթոսյանը (Ֆրեզնո, ԱՄՆ), որին որեւէ հարցով կարելի է դիմել «https://charlvarchive.org/Home/Contact» հասցեով:

Բեյրութում (Լիբանան) ծնված Քրիստիանյանը Մ. Նահանգներ է տեղափոխվել 1978-ին: Մագիստրոսի գիտական աստիճան է ստացել Հյուստոնի համալսարանից: Նրա առանձին հետաքրքրությունների թեմաներն են հայկական դրամագիտությունը, Կիլիկիայի թագավորության եւ Կեսարիայի հայության պատմությունները:

Նկար 1. Հայկական խաչի նկարՙ կայքից

 
 

ԱԶԳ ՕՐԱԹԵՐԹ - ՄՇԱԿՈՒՅԹ #34, 13-09-2019

AZG Daily #39, 18-10-2019

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ