RSS | FACEBOOK | ISSUU | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՄԵՐ ՄԱՍԻՆ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵՔ «ԱԶԳ»ԻՆ
#035, 2019-09-20 > #036, 2019-09-27 > #037, 2019-10-04 > #038, 2019-10-11 > #039, 2019-10-18

ԱԶԳ ՕՐԱԹԵՐԹ - ՄՇԱԿՈՒՅԹ #37, 04-10-2019



Տեղադրվել է` 2019-10-03 21:00:29 (GMT +04:00)


Ընթերցված է` 71, Տպվել է` 1, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ՀԱՅ ԱՐՎԵՍՏԻ ՆԿԱՏՄԱՄԲ ՀԵՏԱՔՐՔՐՈՒԹՅՈՒՆԸ ՄԵԾԱՆՈՒՄ Է

Պատրաստեցՙ ՀԱԿՈԲ ԾՈՒԼԻԿՅԱՆԸ

Մեդֆորդի (Մասաչուսեթս) Թաֆթս համալսարանի արվեստի պատմության ֆակուլտետում գործող Արթուր Դադյան-Արա Օզտեմելի անվան հայ արվեստի ամբիոնի գործունեությունը զգալիորեն մեծացել է վերջին տարիներին, գրում է «Արմինյն Միրոր-Սփեքթեյթր» շաբաթաթերթի խմբագրի տեղակալ Արամ Արքունը , բերելով ամբիոնի վարիչ դոկտ. Քրիստինա Մարանջիի թվային տվյալները որպես ապացույց: «Հայ արվեստի ներածական կուրսի ուսանողների ընդգրկվածությունը տարեցտարի ավելանում է: Դասընթացը սկսեցի 17 ուսանողներով 2008-ին: Հետագա տարիներին նրանց թիվը տատանվում էր 20-30-ի միջեւ: Անցյալ տարվանից կտրուկ աճ արձանագրվեց, եւ այժմ ես ունեմ 50 ուսանող, իսկ 10 հոգի էլ սպասում է իր հերթին», պատմում է Մարանջին եւ ավելացնում. «Ուսանողները ներկայիս ավելի մեծ հետաքրքրվածություն են ցուցաբերում արվեստի պատմականորեն կարեւոր, բայց բոլորին հայտնի մշակույթներից (միջնադարյան եվրոպական, իմպրեսիոնիզմ, էքսպրեսիոնիզմ, կուբիզմ, եւայլն) դուրս գտնվող մշակույթներիՙ Միջերկրական ծովի հին քաղաքակրթությունների եւ կովկասյան տարածաշրջանիՙ մասնավորապես Հայաստանի արվեստի պատմության նկատմամբ: Հայաստանը ամբողջապես բացահայտված չէ, բայց ունի մեծ կապիտալ, հարուստ քաղաքակրթություն, որը կարիք ունի ծանոթացման: Այդ իմաստով Մետրոպոլիտենում կազմակերպված «Armenia!» ցուցահանդեսը մեծ նշանակություն ունեցավ, բայց կարծում եմ ընդհանուր մոտեցումը, անկախ դրանից, փոխվել է Հայաստանի նկատմամբ: Կա համընդհանուր ոգեւորություն: Միջազգային հարաբերություններ, քաղաքագիտություն ուսումնասիրող ուսանողները մասնավորապես գիտակցում են, որ առանց Հայաստանի քաղաքակրթությունը ուսումնասիրելու հնարավոր չէ խոսել համահարթեցման (գլոբալիզացիա) մասին»:

Հոդվածի հեղինակ Արամ Արքունը վերոնշյալներին ավելացնում է Մարանջիի դասավանդման ինքնատիպ ոճը, որի մասին համեստորեն լռում է ամբիոնի վարիչը:

Թաֆթս համալսարանն ունի հայագիտական երկու ամբիոններ: Երկրորդի վարիչը Ինա Բաղդիանց ՄկՔաբեն է: Իր ամբիոնի շրջանակներում Մարանջին երկու կուրս է դասավանդում: Ուսանողները ստանում են մագիստրոսի գիտական աստիճան: Հեղինակ է վերջերս հրատարակված «Հայաստանի արվեստը: Ներածություն» (The Art of Armenia: An Introduction) հատորի, որը նա գրել է ուսանողների խնդրանքին ընդառաջելով:

Նկար 1. Ա. Չաքմաքչյան. «Քայլող մարդը»

 
 

ԱԶԳ ՕՐԱԹԵՐԹ - ՄՇԱԿՈՒՅԹ #37, 04-10-2019

AZG Daily #44, 22-11-2019

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ