RSS | FACEBOOK | NLA
ԼՐԱՀՈՍ | ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ


Լոքդաուն լինելու համար քնելուց առաջ հաշվեք պացիենտներին

ԼՐԱՀՈՍ    |    «ԱԶԳ»-Ի ՎԵՐՋԻՆ ՀԱՄԱՐԸ
#036, 2019-09-27 > #037, 2019-10-04 > #038, 2019-10-11 > #039, 2019-10-18 > #040, 2019-10-25

ԱԶԳ ՕՐԱԹԵՐԹ - ՄՇԱԿՈՒՅԹ #38, 11-10-2019



Տեղադրվել է` 2019-10-10 20:41:18 (GMT +04:00)


Ընթերցված է` 237, Տպվել է` 0, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ՄԵՐ ՕՐԵՐԻ ՄԵԾ ԱՐՁԱՆԱԳՈՐԾԸ

ՏԻԳՐԱՆ ՄԱՆՍՈՒՐՅԱՆ

Տխուր լուրը գուժում է մահը Արտո Չաքմաքչյանի: Ափսոս. հազար ափսոս:

Հավերժին է գնում մեր օրերի մեծ քանդակագործը:

Հեռանում է անհանգիստ արվեստագետը, որ մի օր ասացՙ Հայաստանը ավելի սիրելու համար ես հեռանում եմ այստեղից:

Մշտապես կրեց իր մեջ հաստատումի ու ժխտումի երկբեւեռ մի ամբողջություն, որի ներսում ապրելը բոլորովին հեշտ չեղավ: Տառապեց առավելաբար. կարճատեւ գոհունակությունը եղավ ծնունդ առած նոր գործն ավարտելուց: Տեւական լարվածությամբ տեղատվության-մակընթացության շարժումը մշտապես ուղեկցեց իրեն:

Հրաժեշտ տվեց կյանքին: Հիմա իր որոնած-գտածը ապրելու է մեզ թողած իր աշխատանքների մեջ:

Ապրելու է դիմաքանդակների իր շարքըՙ Կոստան Զարյանից մինչեւ Նարեկացի, Էդմոնդ Ավետյանից մինչեւ «Մայրս»:

Կենդանի է մնալու իր ստեղծած Կոմիտասների փառավոր շարքը:

Նաեւ այն ամբողջը, որ իր ապրած կյանքի հետքերը եղան, երբ երկնելու մոլուցքը ստիպեց իրենՙ գոյացնելու թղթին հանձնված մարմիններ տիպիկ չաքմաքչյանական, պատվանդանին կանգնած կենդանի ձեւերՙ մարդեղեն, նաեւ իրեղեն:

Հավատացած եմՙ կմնան այն հնածո խեցեղենն ու այլեւայլ իրերը, որոնք հայտնաբերեց Հայաստանի տարբեր շրջաններ տարիների իր ճամփորդության ընթացքին, որոնք սիրեց ազնվորեն եւ համարեց իր սեփականը:

Հիշում եմ իր դեմքի լարվածությունը, հիշում եմ ինչքան երկար տառապեց իմ դիմաքանդակը վերջնականին հասցնելու եւ վերջում իր գոհունակությունը ապրելու ճանապարհին:

Անմոռանալի են Սփյուռքից Հայրենիք եկածի եւ Սովետը մերժողի իր ըմբոստության արտահայտությունները նաեւ իր մանկունակ դժգոհությունները, որ միջավայրի անհանդուրժողություն որպես պիտի ուղղվեին իրեն:

Պիտի հիշեմ մի՛շտ:

Հավերժի ճամբան բռնած Արտո Չաքմաքչյանի հարազատներին, մտերիմներին այս ծանր կորուստը տանելու ուժ եւ համբերություն տա Աստված:

 
 

ԱԶԳ ՕՐԱԹԵՐԹ - ՄՇԱԿՈՒՅԹ #38, 11-10-2019

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ