RSS | FACEBOOK | NLA
ԼՐԱՀՈՍ | ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ


Լոքդաուն լինելու համար քնելուց առաջ հաշվեք պացիենտներին

ԼՐԱՀՈՍ    |    «ԱԶԳ»-Ի ՎԵՐՋԻՆ ՀԱՄԱՐԸ
#036, 2019-09-27 > #037, 2019-10-04 > #038, 2019-10-11 > #039, 2019-10-18 > #040, 2019-10-25

ԱԶԳ ՕՐԱԹԵՐԹ - ՄՇԱԿՈՒՅԹ #38, 11-10-2019



Տեղադրվել է` 2019-10-10 20:41:18 (GMT +04:00)


Ընթերցված է` 232, Տպվել է` 0, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՄԵԾԱՏԱՂԱՆԴ ԶԱՎԱԿԸ

ՄԱՐՏԻՆ ՄԻՔԱՅԵԼՅԱՆ

Արտո Չաքմաքչյանը հայրենադարձվելուց հետո ինքնաբերաբար ենթարկվեց արվեստի կրթության խորհրդային համակարգինՙ տաս տարի նկարեց ու քանդակեց: Այդ ժամանակ ուսանողների ու դասախոսների մտքով չէր անցնում, թե Լեոնարդոն, Ռաֆայելը, Միքելանջելոն երկու, երկուս ու կես տարի են սովորել եւ որ ուսումնառության շրջանում կարեւորը սովորողի եւ սովորեցնողի տեսակներն են եւ ոչ թե տարիների քանակը:

Իսկ Արտոն առանձնահատուկ տեսակ էր էն գլխից: Քչերից մեկն էր, որի ոչ մի քանդակի մեջ չէր նկատվումՙ ո՞վ է ակադեմիայի իր ուսուցիչը: Նա սովորում էր ամբողջ կյանքում: Ճիշտ ժամանակին Հարություն Կալենցի գրադարանում նա տեսավ Հենրի Մուրի մեծ ալբոմը եւ բավականաչափ տպավորվեց անգլիացի քանդակագործի կերտվածքներով: Թեեւ քաղաքակրթության օրենքով ու տրամաբանությամբ Հենրի Մուրն ինքը պիտի ազդվեր շումերական, հայկական մշակույթներից, որոնցից սնվել էր Արտոն:

1960-ականներին Երեւանն իսկապես մշակույթի էլիտա ուներ: Արտոն շփվում էր ամենահետաքրքիր անհատների, բծախնդիր գիտնականների, արվեստագետների հետ:

Երեւանի Ֆիզիկայի ինստիտուտի մշակույթի եւ Մոսկվայի Կուրչատովի անվան Ատոմային ֆիզիկայի ինստիտուտում բացված անհատական ցուցահանդեսները ամբողջ մեծ երկրի մտավորականության համար մշակութային-գաղափարական երեւույթներ էին:

Լուսավոր մարդկանց ստվերի մեջ պահող մեծ երկրի սահմանը Արտոն հատեց ուշ, բայց ոչ ուշացած: Տեսավ Հենրի Մուրին, Փարիզում արվեստանոց ունեցավ, քանդակեց փիլիսոփա Գադամերին, բայց օտարության մեջ իրեն օգնեցին հայերը, որոնցից մի քանիսից ժամանակին նա փախավ:

Արտոն երազում էր հայոց լեռների վրա տեղադրել սեփական քանդակները:

Երազը, բարեբախտաբար իրականություն չդարձավ, իսկ դա հուշում է, որ Հայաստանում միշտ լինելու են լեռների ծավալով, խորհրդավորությամբ ապրող, շարժվող արվեստագետներ:

 
 

ԱԶԳ ՕՐԱԹԵՐԹ - ՄՇԱԿՈՒՅԹ #38, 11-10-2019

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ