RSS | FACEBOOK | NLA
ԼՐԱՀՈՍ | ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ


Լոքդաուն լինելու համար քնելուց առաջ հաշվեք պացիենտներին

ԼՐԱՀՈՍ    |    «ԱԶԳ»-Ի ՎԵՐՋԻՆ ՀԱՄԱՐԸ
#036, 2019-09-27 > #037, 2019-10-04 > #038, 2019-10-11 > #039, 2019-10-18 > #040, 2019-10-25

ԱԶԳ ՕՐԱԹԵՐԹ - ՄՇԱԿՈՒՅԹ #38, 11-10-2019



Տեղադրվել է` 2019-10-10 20:41:18 (GMT +04:00)


Ընթերցված է` 219, Տպվել է` 0, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԵՐԵՎԵԼԻ ՔԱՆԴԱԿԱԳՈՐԾԸ

Դոկտոր ՅԱՐՈՒԹԻՒՆ ՆԱԳՈՒԼԵԱՆ, Բէյրութ

...Երբ ես ուսանելու գացի Հայաստան 1963 թուին, Արտօ Չաքմաքչեանը արդէն Հայաստանի քանդակագործութեան երեւելի դէմքերէն մէկն էր մտաւորական աւանգարդ շրջանակէն ներս:

Անոր գեղագիտական հայեացքը հիմնուած էր արդիական մտածելակերպի ալիքներուն վրայ: Նա մոդեռն էր բառիս իսկական, ամենաբարձր առումով, առաջնակարգ էր իր արուեստի հայեացքով ու տարերքով: Արտօն այն քանդակագործն էր, որ արդեն ստեղծած էր իր դպրոցը, ուներ իր հետեւորդները... Միայն ի՛րը, իրե՛նը, իրեն յատուկը, բացառիկը...

Այսօր, կէս դար վերջ, երբ արդէն Արտօն անվերադարձ մեկնած է այս աշխարհէն, համոզուած եմ, որ ան վաթսունականներու արուեստի վերելքի մէջ ճիշդ այնպիսին էր, ինչպէս ասացի: Եւ արդէն Լեւոն Ներսէսեանը, այն ժամանակներու մեր փայլուն հոգեկան առաջնորդը, պոռթկացող մտաւորականութեան վստահելի առաջնորդը ինքն արդէն նոյն խորը համոզումն ունէր եւ այդպէս էլ բացատրել-ներշնչել էր բոլորիս:

1968-ին Պօղոս Հայթայեանը գրեց վերլուծական յօդուած մը երեք լաւագոյն քանդակագործներու մասինՙ Արտօ Չաքմաքչեան, Երուանդ Գոջաբաշեան, Արա Շիրազ... Ես այդ յօդուածը բերի արտասահման, Բէյրութ, եւ այն տպագրուեցաւ «Երիտասարդ հայ» հանդէսի մէջ: Մեր իրականութեան ու գիտակցութեան մէջ յեղափոխութեան պէս բան մըն էր անոր տպագրութիւնը այդ թուականներուն: Ու հիմա յետադարձ հայեացքով կը զգամ, որ Արտօն մեկնեցաւ Ամերիկաները, բայց հայ ժողովուրդը Սփիւռքի մէջ բնաւ չկրցաւ գնահատել անոր մեծութիւնը:

Յոյս ունիմ, որ գալիք տարիներուն նոր զարգացող մտաւորական սերունդ մը ծնի Հայաստանի եւ Սփիւռքի մէջ, որ լուրջ եւ խորը մօտեցումով կարենայ ուսումնասիրել, ճանաչել, գնահատել եւ լաւագոյնս արժեւորել Արտօ Չաքմաքչեանի արուեստն ու անոր առաջնակարգ դերը, կարենայ տեսնել անոր իսկական տեղը հայկական բարձր արուեստի համապատկերին մէջ:

Յիշատակդ բարի ու անմար, բարեկամս, ընկերս, սիրելիս:

 
 

ԱԶԳ ՕՐԱԹԵՐԹ - ՄՇԱԿՈՒՅԹ #38, 11-10-2019

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ