RSS | FACEBOOK | NLA
ԼՐԱՀՈՍ | ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ


Լոքդաուն լինելու համար քնելուց առաջ հաշվեք պացիենտներին

ԼՐԱՀՈՍ    |    «ԱԶԳ»-Ի ՎԵՐՋԻՆ ՀԱՄԱՐԸ
#037, 2019-10-04 > #038, 2019-10-11 > #039, 2019-10-18 > #040, 2019-10-25 > #041, 2019-11-01

ԱԶԳ ՕՐԱԹԵՐԹ - ՄՇԱԿՈՒՅԹ #39, 18-10-2019



Տեղադրվել է` 2019-10-17 21:46:05 (GMT +04:00)


Ընթերցված է` 441, Տպվել է` 0, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ՍԻՄՖՈՆԻԿ ԽՐԱԽՃԱՆՔՙ ԳԵՐԳԻԵՎԻ ԵՎ ԻՐ ՆՎԱԳԱԽՄԲԻ ԿԱՏԱՐՄԱՄԲ

«Ավրորա» մարդասիրական նախաձեռնության այս տարվա միջազգային մրցանակաբաշխության շրջանակում, վաղը, հոկտ. 19-ին, Երեւանի Ազատության հրապարակում մրցանակաբաշխության արարողությունը բաց է լինելու հանրության առաջ, որի ընթացքում ներկայացվելու են այն անհատները, որոնք նշանակալից դեր են կատարել մարդկության համար: Բացի մրցանակների հանձնումից երեկոն հատկանշվելու է բացօթյա մեծ համերգով, որի ընթացքում ելույթ են ունենալու Ռուսաստանից հայազգի արվեստագետ Մարիամ Մերաբովան եւ Մ. Նահանգներից «Գրեմմի» մրցանակակիր երաժիշտ Դանա Լեոնգը:

Հաջորդ օրը, հոկտեմբերի 20-ին, աշխարհահռչակ դիրիժոր Վալերի Գերգիեւը Մարիինյան թատրոնի նվագախմբի հետ երկու համերգ է տալու, առաջինը երեխաների համարՙ Սերգեյ Պրոկոֆեւի «Պետրոսը եւ Գայլը» ստեղծագործությամբ, երկրորդըՙ երեկոյան, «Ավրորա» մրցանակի նվիրատուներին նվիրված հանդիսության ավարտինՙ հայ, ռուս եւ արեւմտաեվրոպական կոմպոզիտորների գործերի մատուցմամբ:

 
 

ԱԶԳ ՕՐԱԹԵՐԹ - ՄՇԱԿՈՒՅԹ #39, 18-10-2019

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ