RSS | FACEBOOK | PDF
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՄԵՐ ՄԱՍԻՆ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵՔ «ԱԶԳ»ԻՆ
#038, 2019-10-11 > #039, 2019-10-18 > #040, 2019-10-25 > #041, 2019-11-01 > #042, 2019-11-08

ԱԶԳ ՕՐԱԹԵՐԹ - ՄՇԱԿՈՒՅԹ #40, 25-10-2019



Տեղադրվել է` 2019-10-24 21:14:44 (GMT +04:00)


Ընթերցված է` 447, Տպվել է` 2, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ՀԱՅ ԲԱՆԱՍՏԵՂԾՈՒԹԻՒՆԸ ՉԻԼԻՈՒՄ

Ա. Բ.

Հոկտեմբերի 3-6-ին Չիլիի մայրաքաղաք Սանտեագոյում կայացել է բանաստեղծութեան միջազգային երկրորդ փառատօնը, որն ունեցել է հարիւր մասնակից աշխարհի քսան երկրներից: Հայաստանը ներկայացրել է նիւեորքաբնակ բանաստեղծուհի Լօլա Գունտաքճեանը, որը Սանտեագոյում եւ Վալպարեսոյում իր ստեղծագործութիւնները ութ անգամ ընթերցել է հանդիսասրահի համարՙ հայերէն եւ իսպաներէն թարգմանութիւններով: Փառատօնի նախագահի նախաձեռնութեամբ Գունտաքճեանի հետ երկու հանդիպում է կազմակերպուել Սանտեագոյի Հայ տանը, որին ներկայ են գտնուել քաղաքի 250 հոգուց բաղկացած հայ համայնքի ներկայացուցիչները:

Լօլա Գունտաքճեանը հինգերորդ անգամ է ներկայացնում հայ բանաստեղծութիւնը պոեզիայի միջազգային փառատօներում (մինչ այսՙ Կոլումբիայում, Պերուում, Կանադայում եւ Պաղեստինում): Բանաստեղծուհին ծնուել է Բէյրութում, ճանաչուած լուսանկարիչ Հերի Գունտաքճեանի ընտանիքում: 1979 թուականից բնակւում է ԱՄՆ-ում, որտեղ ուսանել է Քոլումբիայի համալսարանում: Եղել է Քոլումբիայի համալսարանի հայագիտական ծրագրի խորհրդի եւ «Արարատ» գրական եռամսեայ հանդէսի խմբագրութեան անդամ: 2006-ին նախաձեռնել է Հայ բանաստեղծութեան նախագիծ առցանց հարթակը, որ ընդգրկում է տարբեր ժամանակների հայ եւ հայազգի բանաստեղծների գործերՙ հայերէն, անգլերէն եւ ֆրանսերէն բնագրերով: Գունտաքճեանը ստեղծագործում է հայերէն եւ անգլերէն: Հրատարակել է «Պատահական վկան» (Նիւ Եորք, 2011) եւ «Խորհուրդ բանաստեղծի մը» (Լիմա, Պերու, 2013) եռալեզու բանաստեղծական ժողովածուները (հայերէն, անգլերէն, իսպաներէն): 2014-ին դարձել է «Նաջի Նամաան» մրցանակի դափնեկիր: 2006 եւ 2018 թթ. այցելել է Հայաստան: Շուտով Նիւ Եորքում լոյս կտեսնի Լօլա Գունտաքճեանի հերթական ժողովածունՙ անգլերէն եւ իսպաներէն:

 
 

ԱԶԳ ՕՐԱԹԵՐԹ - ՄՇԱԿՈՒՅԹ #40, 25-10-2019

AZG Daily #42, 08-11-2019

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ