RSS | FACEBOOK | ISSUU | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՄԵՐ ՄԱՍԻՆ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵՔ «ԱԶԳ»ԻՆ
#038, 2019-10-11 > #039, 2019-10-18 > #040, 2019-10-25 > #041, 2019-11-01 > #042, 2019-11-08

ԱԶԳ ՕՐԱԹԵՐԹ - ՄՇԱԿՈՒՅԹ #40, 25-10-2019



Տեղադրվել է` 2019-10-24 21:14:44 (GMT +04:00)


Ընթերցված է` 280, Տպվել է` 0, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ԱՐԱՄ ԳՈՒՅՈՒՄՃՅԱՆԻ «ԿՈՆՍՏԱՆԴՆՈՒՊՈԼԻՍ» ՊԻԵՍԸ ՀՈԼԻՎՈՒԴՈՒՄ

Հ.Ծ.

Հյուսիսային Հոլիվուդի (Լոս Անջելես) «Սիկրետ Ռոուզ» թատրոնում հանրահռչակ «Vista Players» թատերախումբը սեպտեմբերի 27-ից մինչեւ նոյեմբերի 2-ը ընկած վեց շաբաթավերջերին բեմականացնում է մրցանակակիր դրամատուրգ եւ բեմադրիչ Արամ Գույումճյանի «Կոնստանդնուպոլիս» (Constantinople) պիեսը, որը հետեղեռնյան շրջանի Թուրքիայում կատարվող իրադարձություններիՙ քաղաքական ինտրիգների, ռազմական պայքարի եւ ֆեմինիստական շարժման ակտիվացման մասին է, տեղեկացնում է «Արմինյն Միրոր-Սփեքթեյթր»շաբաթաթերթը:

Մեկուկես ժամանոց արագընթաց պիեսում ֆեմինիստական թերթի խմբագրիՙ Վեհանուշի եւ ֆիդայի Ռուբենի դերերը կատարում են համապատասխանաբար Ջեյդ Հայկուշը եւ Տրեվիս Լոլինը: Նրանք համակարգված աշխատանքով առաջ են տանում Ցեղասպանության ժամանակ առեւանգված կանանց ու երեխաներին գտնելու իրենց առաքելությունըՙ հաղթահարելով իրենց կյանքին սպառնացող բազում դժվարություններ:

«Ցեղասպանության հետեւանքներին անդրադառնալով պիեսը բոլորովին էլ ողբի ու զոհերի մասին չէ, այլ պայքարի, ճկունության եւ վերապրելու կամքի, մղիչ ուժի մասին, որը արիություն է պահանջում եւ հաստատակամություն», նշում է Գույումճյանը, ավելացնելով, որ գլխավոր դերակատարների կողքին պիեսում դերեր ունեն նաեւ Եվա Աբրահամյանը, Ջոնաթան Ֆիշմենը, Լուկ Ռոզենտալը, Քրիստին Մաթերզբոն եւ Ռոբերտ Ուոլտերսը: Բեմական ձեւավորմանը մասնակցել է Ալան Տոլեֆսոնը, լուսային էֆեկտների կարգավորմանըՙ Հենրիկ Մանսուրյանը: Երաժշտության հեղինակն է մրցանակակիր Արա Դաբանջյանը: Արամ Գույումճյանը «Էլլի» մրցանակների է արժանացել ինչպես թատերագրության («The Farewells»), այնպես էլ բեմականացման («Three Hotels») բնագավառներում: «Sacramento Bee» պարբերականի հավաստմամբ «խելամիտ ու բանական բեմականացումների համար նա ունի համոզիչ արկածային արտիստիկ զգացողություն»: Նրա պիեսները ներկայացվել են տարբեր քաղաքներում սկսած Լոս Անջելեսից, վերջացրած Լոնդոնում: Նրա համեմատաբար նոր բեմականացումներից են «Երջանիկ հայերը» եւ «Վիլյամ Սարոյան: Անտիպ պիեսների կատարումները»:

 
 

ԱԶԳ ՕՐԱԹԵՐԹ - ՄՇԱԿՈՒՅԹ #40, 25-10-2019

AZG Daily #43, 15-11-2019

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ