RSS | FACEBOOK | ISSUU | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՄԵՐ ՄԱՍԻՆ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵՔ «ԱԶԳ»ԻՆ
#039, 2019-10-18 > #040, 2019-10-25 > #041, 2019-11-01 > #042, 2019-11-08 > #043, 2019-11-15

ԱԶԳ ՕՐԱԹԵՐԹ - ՄՇԱԿՈՒՅԹ #41, 01-11-2019



Տեղադրվել է` 2019-10-31 22:43:33 (GMT +04:00)


Ընթերցված է` 255, Տպվել է` 1, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ԶԱԻԼՅԱՆԻ «ՌԻՊԼԻՆ»ՙ ՈՒԹ ՄԱՍԱՆՈՑ

Հ.Ծ.

(առայժմ) սերիալ

Ամերիկյան հեռուստատեսային «Showtime» ծրագրի ղեկավարությունը իր համաձայնությունն է տվել հեռարձակելու Սթիվն Զաիլյանի առայժմ ութ մասանոց «Ռիպլի» դրամատիկական կինոպատումըՙ հիմնված Պատրիշա Հայսմիթի բեսթսելըր դարձած հինգ վեպերի վրա: Այս մասին տեղեկացնում է լոսանջելեսյան «Deadline» պարբերականի լրագրող Նելլի Անդրեեւան , ավելացնելով, որ գլխավոր դերում հանդես է գալու մրցանակակիր դերասան Էնդրու Սքոթը, որ ծանոթ է հանդիսատեսին «Fleabag», «Sherlock» եւ «Pride» ֆիլմերում իր դերակատարումներով:

«Օսկար», «Գոլդն Գլոբ» եւ «ԲԱՖՏԱ» մրցանակների արժանացած Զաիլյանը համաշխարհային ճանաչում վաստակեց շնորհիվ «Շինդլերի ցուցակը» («Schindler՛s List») ֆիլմի: Նրա մյուս ֆիլմերից կարելի է հիշատակել «The Night of-ը», «Gangs of New York-ը» եւ «Moneyball-ը», որոնցում նա հանդես է եկել որպես սցենարիստ կամ սցենարի համահեղինակ: Նոր սերիալի սցենարիստն ու ռեժիսորը նույնպես ինքն է: Պրոդյուսերներն են, այլոց թվում, Գարեթ Բաշը, Էնդրու Սքոթը եւ Զաիլյանը:

Սքոթը Լոուրենս Օլիվիեի մրցանակին արժանացած դերասան է, որ հանրահռչակ «Old Vic» թատրոնում վերջերս խաղացել է «Ծիծաղ նվիրիր», «Համլետ» եւ «Թռչներկիր» ներկայացումներում:

«Ռիպլին» պատմությունն է մի տաղանդավոր խարդախի, որին 1960-ականների Նյու Յորքում հարուստ մի անձնավորություն վարձում է, որ Իտալիա մեկնի եւ համոզի իր շրջմոլիկ որդուն վերադառնալ տուն: Ընդունելով առաջարկը Թոմ Ռիպլին խրվում է զրպարտությունների, խարդախությունների բարդ ու խճճված մի պատմության մեջ, որն իրեն ի վերջո մարդասպան է դարձնում: 1999-ին Էնթոնի Մինգելլայի նկարահանած ֆիլմում Թոմի դերը կատարում է Մեթ Դեյմոնը:

«Հիացած ենք, որ գերազանցապես տաղանդավոր ֆիլմարտադրիչ Զաիլյանը էպիկական սերիալի է վերածել Ռիպլիի պատմությունը, որը վստահ ենք ունենալու է նաեւ շարունակություն», նշել է այդ առթիվ «Entertainment Showtime Networks-ի» նախագահ Գարի Լիվայնը:

 
 

ԱԶԳ ՕՐԱԹԵՐԹ - ՄՇԱԿՈՒՅԹ #41, 01-11-2019

AZG Daily #43, 15-11-2019

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ